08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Բնական է, որ պետք է բողոքեր, ի՞նչ պիտի բա աներ. ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի քայլից

«Բնական է, որ պետք է բողոքեր, ի՞նչ պիտի բա աներ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելուն ԱՄՆ-ին, որ վիզա է տրամադրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

«Արցախը վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում, բայց ամեն դեպքում այցը չափազանց կարևոր է»,-հավելեց Քոչարյանը:

 Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀԱՊԿ անդամ երկրներ չեն ընդունում, բայց Արևմտյան երկրներ ընդունում են Արցախը, նա ասաց, որ ԱՄՆ-ն այդ տեսակետից իր ուրույն մոտեցումը ունի, դա արտահայտվում է այն հանգամանքով, որ Արցախին հատկացվում է իրենց կողմից համապատասխան օգնություն: «Դա նշանակում է, որ Ամերիկան ընդհանուր առմամբ շատ ավելի բազմաշերտ, բազմազան մոտեցում ունի արտաքին հարաբերություններին, ինչը պայմանավորված է և Կոնգրեսի ինքնուրույնությամբ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակի համար շատ այլ երկրներում չենք տեսնի, կոնգրեսականները կարող են այնպիսի մտքեր արտահայտել, որոնք շատ անգամ չեն համընկնում սպիտակ տան հետ, այսինքն այդ տեսակետից այդ երկիրը ավելի ճկուն է, սակայն կարևորը դառնում է Սպիտակ տան դիրքորոշումը»,-պարզաբանեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ