30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքը՝ Գարո Փայլանի մասնակցությամբ

Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվել է Թուրքիայի  բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ  իրականացվող «Ձիթենու ճյուղ » ռազմական օպերացիան։

Տեղի ունեցած  ծեծկռտուքի ժամանակ  թեթև վնասվածքներ են ստացել 1 ԱԶԿ-ի և 2 ԺԴԿ-ի պատգամավոր։ Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց

Ծեծկռտուքը սկսվել է  այն բանից հետո, երբ ԱԶԿ-ի Քոնիայի պատգամավոր Լեյլա Շահինը  դիմելով քրդամետ կուսակցությանը,  ասել է․ «Խաղաղ բնակչությանը սպանում են ոչ թե  թուրք զինվորները, այլ  ձեր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները»:

Թուրքական լրատվամիջոցի հրապարակած լուսանկարներում երևում է, որ  տեղի ունեցած միջադեպին ներկա է եղել նաև հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ