13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Զարուհի Փոստանջյանի Մարտի 8-ը դստրերի հետ (տեսանյութ)

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «մարտի 8-ի» կանանց տոնը նշում է իր դուստրերի, ծնողների հետ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փոստանջյանը ծաղիկներով էր եկել, նախ շնորհավորեց ներկաներին, ապա խոսեց նաև քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մասին: Զարուհի Փոստանջյանը նշեց՝ ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում պետք է շատ աշխատանքներ տանել, որպեսզի կանանց դերը հանրային կյանքում գնահատվի։

«Ամեն դեպքում, քաղաքական որոշումների գործընթացում կանանց դերը, ճիշտ է, ժողովրդավար երկրներում խրախուսվում է, բայց ըստ արժանվույն չի գնահատվում։ Հասարակությունը մեզ պետք է գնահատի։ Սա նույնպես մշակույթ է․ այն պետք է տարածել:

Բոլոր այն երկրները, որտեղ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ բարձր է, այդ երկրներն ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, սա բխում է պետության բարգավաճման շահերից։ Ինչպես գիտեք, մենք Երևանի ավագանիում ներգրավված ենք երեք կանանցով և աշխատում ենք լինել հնարավորինս ակտիվ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ