Ս. Սարգսյանը լավագույն վարչապետը կլինի. Գ. Սահակյան
«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կամ որևէ կուսակցության մեջ անդամագրված մարդ ինչ-որ ձևով ճնշում է ինչ-որ մեկին: Սերժ Սարգսյանը ժամանակին՝ 2014 թ-ին խոսել է այդ մասին, և դա քաղաքական հայտարարություն է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ստիպելու են նախագահ Սերժ Սարգսյանին, որ դառնա վարչապետ, եթե նա չցանկանա:
Գալուստ Սահակյանը հորդորեց լրագրղներին ուրիշ որևէ մեկին ասել, ով կարող է սռանձնել վարչապետի պաշտոնը ապրիլի 9-ից հետո. «Մեր քաղաքական պրակտիկայում միակ մարդն է, ով մասնակցել է պետության ձևավորման կարևորագույն գործառույթներին:
Սերժ Սարգսյանը չի դրժել իր խոսքը»,-ասաց նա: Ավելին Սահակյանը հորդորեց խնդրին քաղաքականապես նայել: «Այս պահին մենք այլ թեկնածու չունենք»,-նկատեց Սահակյանը՝ հավելելով, որ կուսակցությունը բավականաչափ անդամներ ունի, սակայն Ս. Սարգսյանը լավագույն վարչապետը կլինի: