09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սոցիոլոգը՝ ապագա վարչապետի մասին

Սոցիոլոգ Ահարոն ադիբեկյանը վստահ է ՝ կունենանք երկու իշխանական ազդեցության կենտրոն՝ մեկը գործադիր ուժի կրող վարչապետը, մեկը՝ քաղաքական հզորության կրող Սերժ Սարգսյան:
«Եվ խնդիրը կլինի՝ ոնց իրենք պետք է համագործակցեն, որ ոչ թե մեկը մյուսի նկատմամբ արգելակման ֆունկցիա կատարի, այլ՝ աջակցող լինի», – ասաց Ադիբեկյանը:
Բանախոսը շեշտեց՝ վարչապետի դերակատարության խիստ բարձրացումը հիմա բերում է վարչապետի եւ նախագահի ֆունկցիաների բաժանման։
«Ես չեմ կարծում, որ խոսքը պետք է լինի վարչապետի եւ նախագահի լիազորությունների բաժանման մասին, այլ՝ գործադիրի, օրենսդիրի եւ դատական իշխանությունների, որը մենք չենք տեսնում: Այստեղ խոսքը չի վերաբերում ինստիտուտների լիազորությունների բաժանմանը․ մի ինստիտուտից բոլոր լիազորությունները գնում են դեպի վարչապետ: Ոչ թե, նույնիսկ, կառավարություն, այլ հենց վարչապետ-ինստիտուտը, որը որ կբերի Հայաստանում ոչ ժողովրդավարական զարգացումների», – ասաց Ադիբեկյանը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ