17 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Հակահայկական վայրենություն ադրբեջանական դպրոցում /տեսանյութ/

Համացանցում տեսանյութ է հայտնվել ադրբեջանական դպրոցից, որում երեխաներին բառացիորեն սովորեցնում են ատել հայերին։ Տեսանյութը մեկնաբանել է նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով այն  «վայրենություն» է անվանել։

«Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ մի քանի երկրներում` Ռուսաստանում, Իսրայելում, Ուկրաինայում, Վրաստանում։ Այդ երկրներից յուրաքանչյուրը տարաձայնություններ ու տարածքային վեճեր ունի իր հարևանների հետ։ Բայց Իսրայելում երբեք չեն սովորեցրել, որ «բոլոր արաբները թշնամիներ» են, ուկրաինական դպրոցներում չեն սովորեցնում, որ «բոլոր ռուսները զավթիչներ և թշնամիներ են», վրացական դպրոցներում, չնայած Աբխազիայի և Օսեթիայի խնդիրներին, իրենց երեխաներին չեն սովորեցնում, որ իրենց թշնամին ռուս ժողովուրդն է։ Կամ ահա Մոլդովան, որտեղ ես հիմա գտնվում եմ, այստեղ մոլդովացի երեխաներին չեն սովորեցնում, որ իբր բոլոր ռուսները վատն են և բռնազավթել են Մերձդնեստրը։ Նման վայրենությունը ապշեցնում է»,- գրել է նա։

Տեսանյութում ուսուցչուհին հարցում է երեխաներին, թե ինչու են հայերն Ադրբեջանի թնշամիները, երեխաներից մեկը պատասխանում է. «Նրանք սպանել են մեր մարդկանց», «սպանել են մեր բոլոր զինվորներին»։ «Հայերը բռնազավթել են մեր հողերի 20 տոկոսը…», – շարունակում է ուսուցչուհին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ