24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանը մանրամասնել է հայերի շուրջ զրույցը Հռոմի պապի հետ

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովում ունեցած ելույթի ժամանակ խոսել է փետրվարի 1-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում ունեցած հանդիպման մասին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Էրդողանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին, որի ժամանակ ինքը Պապին հիշեցրել է հարցի վերաբերյալ […]

Թուրքիան պաշտոնապես միջամտում է Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին նամակ է ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան՝ հայտնելով, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում որպես Հայոց պատրիարքի տեղապահ: «Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ նույն  նամակով նահանգապետարանը հայտարարել է, որ շարունակում է ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին որպես ընդհանուր պատրիարքական փոխանորդ: Փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը […]

Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակության կազմում: Հանդիպման ընթացքում Արա Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ աշխատակազմում ընթացող բարեփոխումները, որոնք բխում են […]

Այստեղ ողբերգություն չկա. «Ծառուկյան» դաշինքը դիմել է ՀՅԴ-ին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ առաջարկել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին միասին ներկայացնել ռեյտինգային ընտրակարգը բացառող նախագիծ:  «Կտացվի՞ համատեղ նախագիծ ներկայացնել, կարծում եմ, որ դա կլինի քաղաքական կոնսենսուս, չի ստացվի՝ իրենք իրենց նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հաջորդ նիստում նորից կդնեն քննարկման»,- ասաց նա:  Հարցին՝ ՀՅԴ-ի արածը երեսպաշտությո՞ւն չէր, երբ Ընտրական […]

Երթերով խնդիր չի լուծվում. Զոհրաբյան

«Մենք կրկին բարձրացնելու ենք աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրացնելու խնդիրը, որովհետև այն երկրներում, որտեղ գնաճ կա, դրան զուգահեռ՝ պետք է աշխատավարձերը բարձրանան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ չի կարող լինել իրավիճակ, երբ աշխատավարձերը չեն բարձրանում, սակայն գնաճը և հարկային նման պրեսինգը շարունակվում են: «Սա տնտեսագիտական նոնսենս է: Մենք […]

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Մալթայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդեյը (նստավայրը՝ Վարշավա):  Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության նախագահը նրան մաղթել է հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:  Հանդիպման սկզբում Նախագահը ջերմությամբ է հիշել անցած տարի ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Մալթա կատարած իր այցը և վերահաստատել […]

«Ծառուկյան» դաշինքը քննարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը

«Ծառուկյան» դաշինքը առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում կհանդիպի ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ. այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Բոլորին կհորդորեմ թույլ տալ, որպեսզի մենք ինքներս որոշենք, թե ովքեր են մասնակցելու դրան, և ինչ ձևաչափով է տեղի ունենալու այդ հանդիպումը»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կուսակցության […]

Պետք է աշխատել թռիչքների աշխարհագրության մեծացման ու բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ. Կարեն Կարապետյան

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները և 2018 թ. անելիքները: Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար  նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից  ներդրվել է Հայաստանի Հանրապետության […]

Թայլանդում նոր դեսպան է նշանակվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն,  Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ, համատեղության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի