23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայն առանց Արարատի խորհրդի նույնն է, ինչ մարմինն առանց հոգու․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայն առանց Արարատի խորհրդի նույնն է, ինչ մարմինն առանց հոգու։
Հայն առանց Արարատի խորհրդի  այլեւս այն  չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։
Արարատի խորհուրդը Հայի ապրելու ու արարելու մեջ է։
Արարատի խորհուրդն ամենեւին 5165 մետր բարձրությունը չէ, Արարատի խորհուրդը Նոյան տապանն է ու մարդկության վերածնունդն է։
Արարատը կյանքի ու հավատի, այլ՝ ոչ թե մահի խորհրդանիշ է։
Արարատը հայի համար հոգեւոր, արժեքային ու գոյաբանական խորհուրդ ունի։
Արարատը հայի սրտում է նախ եւ առաջ։
Ու հիմա  թշնամին  կապիտուլյանտ կառավարիչների միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգեւոր սիմվոլը՝ Արարատը։
Ի՞նչ են ուզում հայության թշնամիները. անջատել հայի պատմական ու գենետիկ հիշողությունը։
Իսկ ի՞նչ պետք է անել դրան հասնելու համար.հային անջատել իր ազգային գաղափարից ու սիմվոլից՝ Արարատից։
Այդ դեպքում նրանք գործ կունենան առանց ոգու էակների հետ ՝զուրկ պատմական հիշողությունից։
Հասկացա՞ք… սա է Նիկոլի Արարատից խոսելու պատճառը։
Ու դա պատվեր է… հայի բարոյական ու հոգեւոր մահը ցանկացող ուժերի պատվեր է։
Չի ստացվելու:
Հայը չի գնալու Հուդայի ճանապարհով։
Հայի հերոսը Հուդան չէ,նրա հերոսը Հովհաննես առաքյալն ու Վարդան Մամիկոնյանն են,Նարեկացին ու Նժդեհն են։
Սա տեսակի պայքար է։
Արարատը չպետք է պարտվի նիհոլիզմին»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ