19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիան պաշտոնապես միջամտում է Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին նամակ է ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան՝ հայտնելով, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չի ճանաչում որպես Հայոց պատրիարքի տեղապահ:

«Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ նույն  նամակով նահանգապետարանը հայտարարել է, որ շարունակում է ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին որպես ընդհանուր պատրիարքական փոխանորդ:

Փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի ստորագրությամբ նամակում նշվում է, որ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, ուստի նոր պատրիարքի ընտրության համար անհարժեշտ պահը չի հասունացել: Նահանգապետարանը պնդել է, որ առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր համարելու պատճառների շարքում չեն:

Նահանագապետարանը հայատարարել է, որ Բեքչյանի պատրիարքի տեղապահ ընտրվելու ամբողջ գործընթացը, ինչպես նաև այդ պաշտոնում նրա ընդունած բոլոր որոշումները անվավեր է համարում:

Հիշեցնենք, որ հայ համայնքի հիմնադրամների ղեկավարները հրավիրվել են նահանգապետարան խորհրդակցական ժողովի, որը տեղի կունենա փետրվարի 7-ին: Իսկ դրան նախորդել էր պատրիարքի ընտրությունները համակարգող Ներկայացուցչական մարմնի դատական հայցն ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության, քանի որ պատրաիարքիանի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումները պատկան մարմիններն անպատասխան էին թողել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ