19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիեւին զիջողն ո՞վ է Նիկոլ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանը 2018-ին հայ ժողովրդին թողեց Ազատ ու Հայոց Արցախ, որը Նիկոլը հանձնեց  Ալիեւին։
Նիկոլ,դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարում.«Ինչու՞ է Ձեզ թվում,որ Արցախը գերտերություն չէ»։
Դա դու ես ասել ,Նիկոլ Փաշինյան։
Դրանով ի լուր աշխարհի եւ ողջ հայության նշել,որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձեւակերպմամբ «գերտերություն» Արցախ։
Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես.«Մենք որեւէ փոխզիջման չենք գնա մինչեւ Ադրբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Ճանաչե՞լ է Ադրբեջանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքը,որ Արցախը հանձնել  ես Ալիեւին։
Բա դու քեզ ուժեղ տղու տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ,բա այսօր ինչու՞ ես Ալիեւից ավելի լավ հիմնավորում,որ Արցախն Ադրբեջան է,ավելին.նշում ես ,թե Արցախը թոկ է եղել մեր վզին։
Քո իսկ ձեւակերպմամբ գերտերություն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողն ո՞վ է է,Նիկոլ։
Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիեւին զիջողն ո՞վ է Նիկոլ։
Դու ասա…քաղաքական հետերա՞,շարքային ժուլի՞կ, շու՞ն ու շանգյա՞լ, դավաճա՞ն,թուրքի սպասավո՞ր,թե՞…դու ասա:
Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը վարչապետ Փաշինյանին,որը գերտերություն Արցախն հանձնում է Ադրբեջանին ու փոխզիջումների դեմ լինելով ոչ միայն զիջումների,այլ ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝երազելով բացառապես 29.743 հազար քառ.կմ մասին,որի 240 քառ կմ ինքնիշխան տարածքն օկուպացված է ադրբեջանցիների կողմից»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ