13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Անգամ տնտեսական ազատությունները ուսումնասիրող միջազգային փորձագետներն են մատնանշում այս խնդիրը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում դատական համակարգի ճգնաժամը, կախյալությունը և քաղաքականացվածությունը հասել են այն աստիճանի, որ անգամ միջազգային զեկույցներն են անդրադառնում այս խնդրին և մատնանշում, որ դատական իշխանության էֆեկտիվությունն ու անկախությունը երկրի ամենաթույլ կողմերից մեկն է։
Այսպես, տնտեսական ազատությունները աշխարհում ուսումնասիրող HERITAGE հիմնադրամը, տնտեսական ազատությունների համաշխարհային իր վերջին զեկույցում՝ 2026 Index of Economic Freedom, Հայաստանի ցուցանիշների շարքում գնահատել է դատական էֆեկտիվությունը որպես ընկճված՝ repressed ցուցանիշ (սլայդ 1)։
Հատկանշական է նաև, որ նույն ընկճված ցուցանիշների շարքում է նաև մարդկանց գույքային ազատությունները և գույքային իրավունքները՝ Property Rights, իսկ կառավարության ազնվության ցուցանիշով՝ Government Integrity, Հայաստանը դասվել է հիմնականում անազատ երկրների ցանկին։ Խոսուն է, չէ՞։
Ի դեպ, այդ ցուցանիշը արտացոլում է կոռուպցիայի ընկալման մակարդակը, կաշառակերության ռիսկերը և վերնախավի կողմից կառավարության կամ պետության զավթման ռիսկը։ Էլ ավելի խոսուն է, չէ՞։
Ավելին, դատական էֆեկտիվության ցուցանիշը արդեն 3 տարի անընդմեջ զգալիորեն նվազ է «Սերժի ժամանակներից», ինչը վկայում է դատական իշխանության ճգնաժամի՝ կախյալության, քաղաքականացվածության և ոչ էֆեկտիվության մասին (սլայդ 2):
Պատկերացրեք, եթե անգամ տնտեսական ազատությունները ուսումնասիրող միջազգային փորձագետներն են մատնանշում այս խնդիրը, այն էլ՝ նման ձևակերպումներով, ապա ինչպիսին է դատական իշխանության իրական վիճակը քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների և ազատությունների համատեքստում։
Տասնյակ քաղբանտարկյալները վկա»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ