10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ծառուկյան» դաշինքը քննարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը

«Ծառուկյան» դաշինքը առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում կհանդիպի ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ. այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Բոլորին կհորդորեմ թույլ տալ, որպեսզի մենք ինքներս որոշենք, թե ովքեր են մասնակցելու դրան, և ինչ ձևաչափով է տեղի ունենալու այդ հանդիպումը»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է հանդիպմանը։

Իվետա Տոնոյանի տեղեկացմամբ՝ օրերս «Ծառուկյան» դաշինքում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ քննարկվել է նաև Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը, և պատգամավորների կողմից հնչել են տարբեր գնահատականներ ՀՀԿ առաջարկած թեկնածուի վերաբերյալ։ «Վերջնական որոշումը կներկայացնենք նախագահի թեկնածուի հետ հանդիպումից հետո», – ասաց Տոնոյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ