Սերժ Սարգյանը երկար ճանապարհ անցած քաղաքական գործիչ է. «Ծառուկյան» դաշինք
«Մեր պաշտոնական տեսակետը մեր խմբակցության քարտուղարը հայտնել է, եւ ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը՝ խոսելով վարչապետի թեկնածուի մասին:
Նա հիշեցրեց, որ ՀՀԿ-ն ինքն էլ դեռևս պաշտոնապես վարչապետի թեկնածու չի առաջադրել, հետեւաբար հարցն անտեղի է: Նա ասաց, որ երբ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրի, իրենք արդեն կներկայացնեն իրենց տեսակետը: «Սակայն հավելեմ՝ Սերժ Սարգյանը երկար ճանապարհ անցած քաղաքական գործիչ է, եւ նրա անձը քննարկելը կոռեկտ չեմ համարում»: Երբ լրագրողները հիշեցրին, որ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ հայտարարել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, պատգամավորն ասաց, թե հարցը պրովակացիոն է: Ամեն դեպքում նա գտնում է, որ յուրաքանչուր ոք պետք է իր խոսքի տերը լինի: