26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահից իր լիազորությունները վերցվում են, տրվում վարչապետին. Մարուքյան

Ազգային ժողովը քննարկում է «Ներման մասին ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին հարցը: Ըստ այդմ՝ վարչապետը կարող է ներում շնորհելու համար նախագահի կառույցին միջնորդություն ներկայացնել:  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ներումը շնորհելու իրավունքն այս կերպ նախագահից վերցվում է, տրվում է վարչապետին: Նաև նկատեց, որ պիտի հանրային հնչեղություն ունենա այն, թե ով և ինչի համար […]

Անկայուն Իրանը վտանգավոր է Ղարաբաղի համար. 168 Ժամ

«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է: Սակայն նույն բացը կա նաև հայ-իրանական հարաբերություններում, ինչ Իրանի հասարակություն-իշխանություն հարաբերություններում, որոշ թերություններ են թույլ տրվում, որոշ […]

«Ելքի» հեղինակած նախագիծն ընդունվեց միաձայն

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: Նախագծի հեղինակը ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն է: «Ավտոմոբիլային տրանսպորտի և վարչական իրավունքի վերաբերյալ» օրենքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 62 կողմ, 11 դեմ և 25 ձեռնպահ ձայներով: «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերականացնելու նախագիծը ևս ընդունվեց 99 […]

Գժության համաճարակ. Ժամանակ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանները Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ կարելի է համարել ծրագրային: Եթե նրա ասածները կարճ ձևակերպենք՝ կստացվի այսպես. Հայաստանը աշխարհի ամենաարագ և դինամիկ զարգացող երկիրն է, տարածաշրջանում որևէ երկիր չի կարող աճի տեմպերով համեմատվել մեզ հետ, իսկ գնաճը այնքան աննշան է, որ երկրի բնակչությունը նույնիսկ տեղյակ էլ չի դրա մասին: Մեկ […]

Սերժ Սարգսյանի հրաշքը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը հրաշալի ղեկավար է, հայտարարում է Ծառուկյան դաշինքի պատգաավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելո մականվամբ հայտնի, կողմ լինելով Սարգսյանի վարչապետությանը: Մանուկյանն արտահայտում է ամբողջ խմբակցության, ԲՀԿ տեսակետը, թե՞ ոչ: Այդ հարցը թերևս հռետորական է, հաշվի առնելով այն, որ խոշոր հաշվով ներկայումս բավական հարաբերական է նաև թե ԲՀԿ, թե Ծառուկյան խմբակցություն ասվածը որպես ամբողջական քաղաքական սուբյեկտ, […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքտս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի գլխավորած պատվիրակության հետ: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները: Ներկայացնելով այս հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա ունենալ […]

Թող Հենրիխն իմանա, որ բոլորս իրեն հաջողություն ենք մաղթում․ նախագահը ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին: Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները և ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության […]

Նախագահը ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ բարեկամ Շվեյցարիայից այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան մեկ անգամ ևս վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև երկու ժողովուրդների […]

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչները, «MF Strategy», «MicroInsurance Centre and AgroConsulting» կազմակերպությունների խորհրդատուները և «Swiss Re and Agroinsurance International» վերաապահովագրող կազմակերպության ներկայացուցիչները: KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում  ընտրվել է նշված 3 […]

Տարոն Մարգարյանի տեսլականը

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին՝ Դավիթ Գրիգորյանը զեկուցել է, որ հետևողական աշխատանքներ են տարվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի