12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Խորհրդարանը քննարկում է ԵՄ համաձայնագիրը

 

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հիմանական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ համաձայնագիրն արտահայտում է երկկողմ հարաբերությունների խորությունը և կանոնակարգում քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Ըստ Նազարյանի՝ համաձայնագրի կառուցվածքը, քաղաքական հարցերը փաստսթղթի նախաբանում են, որոնք վերաբերում են քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, հավասար գործընկերության վրա հիմնված կանոնավոր համագործակցության խթանմանը: 
 
«Առաձնահատուկ անդրադարձ կա ԼՂՀ խաղաղ ու համապարփակ կարգավորման հարցին: Կարևոր է , որ համաձայանագիրը հաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակացելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես ուժի սկզբունքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա»,-ասաց նա: Նազարյանը նշեց, որ համաձայնագրում խոսվում է ԵՄ ընդհանուր սկզբունքների մասին:
Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական հարաբերությունների կայուն հաստատման սկզբունքը:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ