26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դրական լուրով Ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող. Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը. Առավոտ

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքում, որ­տեղ անդրադարձել է պաշտպա­նության քաղաքականության եւ անվտանգության հարցերին, Ղա­րաբաղյան հակամարտությանը, բանակին ու սպառազինությանն առնչվող թեմաներին: Նա, մասնավորապես, շեշտել է, որ մեր բանակը եղել է, կա եւ լի­նելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական գործոնը: «… Բանակցությունների առաջըն­թացի մասին դրական լուրով Ձեզ հետ […]

Մոռանում են խնդիրները ժամանակավորապես կամ ընդհանրապես

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներից Պետրոս Մակեյանը երեկ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Մակեյանը: «Կոնսուլտացիաները «Հանուն Հայաստան պետության» ճակատը տանում է բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հատկապես վերջին տարիներին ընդդիմադիր կեցվածքը պահել են, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիրը»: Որևէ խնդիր չկա՝ իրենց հետ հանդիպելու […]

Ի՞նչ սցենար ունի Սերժ Սարգսյանը՝ Խաչատուրովին ու Բաղմանյանին միացնելով. Ժամանակ

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելուց մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալ: Բաղմանյանի նշանակման մասին մամուլում հրապարակումները հաստատվեցին քիչ առաջ տարածված պաշտոնական տեղեկությամբ: Այդպիսով, Բաղմանյանը հայկական զինված ուժերի գլխավոր շտաբից ազատված եւ ՀԱՊԿ տեղափոխված երկրորդ բարձրաստիճան զինվորականն է՝ Յուրի Խաչատուրովից հետո: Խաչատուրովը, իհարկե, մինչեւ […]

Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը» անցնում է Էրդողանի վերահսկողության տակ

Թուրքիայի խոշորագույն մեդիա կազմակերպությունը՝ «Դողան մեդիա խումբը» (Doğan Media Grubu) վաճառվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համախոհներից մեկին՝ մեծահարուստ գործարար Է. Դեմիրորենին պատկանող «Դեմիրորեն խմբին» (Demirören grubu): «Դողան մեդիա խմբի» վաճառքը, թերևս, թուրքական մամուլի կյանքում կարելի է պատմական պահ համարել, քանի որ այս գործարքով նախագահ Էրդողանն իր վերահսկողության տակ է վերցնում Թուրքիայի խոշորագույն «մեդիա բանակը», […]

Վարչապետի մոտ Երևանում ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման հարցեր են քննարկվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորություններն ու խնդրի լուծմանն ուղղված  առաջարկություններ են ներկայացվել: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ քաղաքի տարբեր, հատկապես՝ խիստ ծանրաբեռնված հատվածներում ստորգետնյա կայանատեղիների կառուցման, անցումների վերանորոգման և շահագործման հնարավորությանը, անվճար, բարեգործական երթուղների համար կոնկրետ կայանատեղերի […]

Մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չունենք. Շարմազանով

Հայաաստանի Հանրապետական կուսակցությունում պաշտոնական քննարկում չի ծավալվել ՀՀ վարչապետի հարցի շուրջ, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իր հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում ու քննարկվելու է»,-նշեց նա: Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն պետք է կատարի այնպիսի որոշում, որը բխելու է ՀՀ շահերից: […]

Որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները

«Ես երբեք ՀՀ նախագահ, երկրի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի որոշումներն ու հրամանագրերը չեմ մեկնաբանել, և որևէ պետական պաշտոնյա, որևէ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տարօրինակ չէր նախագահի կողմի Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում […]

Նախագահը 3 կարևոր շեշտադրում արեց. ինչ է քննարկել ՀՀԿ ԳՄ-ը

Ժամեր առաջ Լատվիայի խորհրդանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը միձայն: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հավելեց, որ Լատվիայի խորհրդարանից իրեն տեղեկացրել են, որ մինչև մարտի 20-ը կարող է խորհրդարանն ամբողջությամբ ընդունել համաձայնագիրը: Շարմազանովը նշեց, որ նիստին քննարկվել է նաև ՊՆ-ում նախագահի ելույթը: «Նախագահը […]

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների եւ 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Ըստ նախարար Մարտիրոսյանի՝ 2017 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 181,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի […]

Ի՞նչը կարող է ազդել ՀՀԿ-ի ընտրության վրա

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ՝ «Հանրապետականները» դեռևս որևէ քննարկում չեն ունեցել, չեն էլ որոշել, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ պաշտոն է զբաղեցնելու ապրիլից հետո: «Որևէ քննարկում կուսակցությունում չի եղել, հետևաբար ես չեմ կարող որևէ հայտարարություն անել: Դրանք ընդամենը ենթադրություններ են: Եղել է նախագահի ելույթը, բայց քննարկում, որպես այդպիսին քաղաքական քննարկում, չի եղել, այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի