15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենայն հավանականությամբ հունիսի 1-ին ծանուցումից հետո կսկսվի ԵՄ հետ համաձայնագրի կիրառումը

ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է մեկնարկել խորհրդարանում: Քննարկվող հարցը «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին է:

Հիմնական զեկուցող, ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ասաց, ր համաձայնագրի բանակցային գործընթացն ավարտին հասցվեց 2018 թվականի փետրվարին, մարտին ստորագրվեց համաձայնագրի տեքստը, որից հետո կողմերը սկսեցին իրավաբանական գործընթացներն ի կատար ածել, ավելի ուշ հրապարակվեցին հայերեն ու անգլերեն տեքստերը, որի նպատակը դրանք հանրության սեփականությունը դարձնելն էր:

Փոխնախարարը շեշտեց, որ բանակցությունները մտապես գտնվել են մեր հանրության սևեռուն ուշադրության կենտրոնում:

Այս համաձայնագրի նպատակն է նաև ամրապնդել Երևանի ու Բրյուսելի միջև քաղաքական երկխոսությունը, ստեղծվում է տարբեր ոլորտներում առավել խորը համագործակցություն, համաձայնագիրը նոր ժամանակաշրջան է նշանավորում ավելի սերտ տնտեսական համագործակցության գործում:

ՀՀԿ խմբաակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը հետաքրքրվեց, թե երբ կվավերացնեն այս համաձայնագիրը, ինչ ժամանակի մասին է խոսքը:

Կարեն Նազարյանը պատասխանեց, որ գործ ունեն 28 անդամ երկրների հետ, որից մեկը՝ Էստոնիան արդեն վավերացրել է համաձայնագիրը: «Մենք կարևորում ենք նրանց կողմից վավերացման գործընթացը»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ամենայն հավանականությամբ հունիսի 1-ին ծանուցումից հետո կսկսեն համաձայնագրի կիրառումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ