21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է. Ր. Հովհաննիսյան

«Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։ Սա նոր ընտրակարգ է՝ խորհրդարանի կողմից Հանրապետական կուսակցության կողմից, նշանակում չասեմ, բայց ընտրություն էր։ Սա համաժողովրդական ընտրություն չէր։ Սա լրիվ տարբեր էր նախորդ ընտրություններից։ Եվ հիմա մենք Արմեն Սարգսյանին ասում ենք՝ բարի գալուստ։ Իրեն վատը չպիտի մաղթենք», – այսօր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց նաև, որ Արմեն Սարգսյանի փաստաթղթերի հետ կապված կասկածներ չպետք է լինեն, քանզի խորհրդարանում «Ելք» դաշինքը «արդարացված» հարցեր էր բարձրացնում, որին Սարգսյանը պատասխանում էր։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ