07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրենց բարի երթ եմ ցանկանում, քայլելն առողջություն է. Վ. Բաղդասարյան

«Մենք խորհրդարանական պետության շրջանակներում առաջին անգամ ընտրում ենք առաջին խորհրդարանական նախագահին և կիսանախագահականից սահուն անցում կատարեցինք պառլամենտական համակարգի: Մեր ապագա ծրագրերի հիմքն արդեն դրվել է, և պետք է սպասենք լավատեսությամբ»,-այսօր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա կարծում է՝ Արմեն Սարգսյանը փայլուն կիրականացնի իր գործը. «Նա ունի բավականին լավ ապագայի նկատմամբ տրամադրող անցյալ, դիվանագիտական փորձ, ապաքաղաքական անձնավորություն է»։

Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածության վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշմանը, ապա նա կոչ արեց համբերել:

«Բավականին երկար համբերել եք, հիմա էլ համբերեք, մի քանի օր է մնացել մեր քննարկմանը, և մենք կորոշենք»: 
Հարցին, թե ինչպես է վերաբերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քայլերթին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Իրենց բարի երթ եմ ցանկանում, քայլելն առողջություն է:
Եթե նրանք ինչ էլ անեն` ցույցեր, միտինգներ, համապատասխանի օրենքի բոլոր կետերին, մենք կողջունենք, որովհետև ժողովրդավարական երկիր ենք, յուրաքանչուրն իր կամքի արտահանման ձևն ինքն է ընտրում, ճանապարհային քարտեզն ինքն է գծում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ