31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԵՄ-ն Ղարաբաղի հարցով պետք է սկզբունքները պահի

ԱԺ արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն էլ կարող է ունենալ նման համաձայնագիր: «Մենք ունենք դառ փորձ, որ տեղը երբ գալիս է, ամեն մեկն իր հստակ հայտարարություններով ամեն կողմի համար հանդես է գալիս, ու սա չի նպաստում հարցի կարգավորմանը, արդյոք հստակ մեխանիզմներ դրվելու են, որ համոզված լինենք, որ ԵՄ համաձայնգրով պաշտպանվելու են ի սկզբանե դրված սկզբունքները»,-հարցրեց նա:

Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն ասաց, որ այստեղ խոսքն այն մասին է, որ կողմերն ընդունում եմ ամրագրված նպատակներն ու սկզբունքները, այս համաձայնագիրն ունի իրավաբանական պարտադիր ուժ կողմերի համար, և մեր ակնկալիքն է, որ այն կծառայի նաև այս կարևոր հարցերում:

Եվրաինտերգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ կա փաստաթուղթ, որի վրա պիտի հիմնվի ԵՄ-ն, սակայն նկատեց, որ վերջերս Եվրաինտեգրման հանձնաժողովներից մեկն իր հայտարարության մեջ ԼՂՀ հարցով անընդունելի բանաձև էր ներառել, և այսուհետ ԵՄ-ն ,անկախ սուբյեկտից, պետք է հավատարիմ մնա իր իսկ փաստաթղթերին ու որդեգրած քաղաքականությանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ