25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ակնկալենք նաև, որ մեր գործընկերը նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները. Աշոտյան

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց՝ պետք է արձանագրել, որ ստորագրված համաձայնագիրը ՀՀ-ի կողմից արտաքին քաղաքականության հաջողության պատմություններից մեկն է: Երկրորդ արձանագրումն, ըստ նրա, այն է, որ ՀՀ-ն առաջին անգամ մեծ Եվրասիական ցամաքում ցույց տվեց, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները համադրելի են, եթե կա նման քաղաքական կամք:

Հաջորդ դիտարկումն այն էր, որ ստանձնած պարտավորությունները ՀՀ-ի համար չեն միայն: «Պետք է մտածելակերպային մշակույթ դառնա, որ համաձայնագրերով միայն մենք չէ, որ պարտավոր ենք անել, և մենք պետք է անենք մեր պարտավորությունները և ակնկալենք նաև, որ մեր գործընկեր վերազգային կազմակերպությունը տվյալ պարագայում նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները»,-ասաց նա:

Աշոտյանն ընդգծեց՝ ակնկալիք կա, որ ԵՄ-ն ունենա միասնական ձայն Հարավային Կովկասում իր գործընկերների հետ ունեցած հարաբերություններում: «Լավ գիտենք, որ բանակցվում է նաև Ադրբեջանի հետ շրջանակային նոր համաձայնագիր, և մենք իրոք ակնկալում ենք, որ իրավականորեն պարտադիր ձևակերպումները տեղ կգտնեն միասնական ոճաբանության և բառամթերքի տեսքով երկու երկրների համար: Սա կարևոր է ոչ միայն ՀՀ-ի արտաքին քաղաքականության հուզականության համար, սա նախևառաջ կարևոր է ԵՄ-ի համար՝ ընդգծելու, որ այս փաստաթուղթն իրոք ունի ուժ և ոչ թե սեկտորալ համագործակցության համար փող տալու համաձայանգիր է, կներեք, այս արտահայտության համար:

Համաձայնագիրն ունի քաղաքական կարևորություն, և այն չի սահմանափակվում մեզ համար՝ միայն ոլորտային ցուցանիշներով այս կամ այն ուղղություններով ԵՄ-ից ֆինանսներ ակնկալելու և փող ստնաալու գերակայությունը»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ