26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշել են կանգնել Սերժ Սարգսյանի դեմ. Հրապարակ

Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստա­նի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարա­կում հանրահավաք է նախաձեռ­նել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի եւ, ընդհանրապես՝ իշխանության դեմ: Չի բացառվում, որ գանգվածային ակցիաների շարք սկսեն, նստացույցեր, բողոքի երթեր : Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձեւավորել: Առաջարկ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկհլ […]

Մենք շատ հեռու ենք պառլամենտարիզմից․ Ալեն Սիմոնյան

Երևանի անագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ երկրում դրական առաջընթաց ունենալու, պառլամենտարիզմ հաստատելու համար  նախ  քաղաքական կամք է պետք իշխող կուսակցության կողմից․  այս մասին Ալեն Սիմոնյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։  «Այս պահի դրությամբ՝ մեծամասնությունն իրենք են, և դա իրենց քաղաքական կամքի դրսեւորումը պետք է լինի։ Մենք շատ հեռու ենք պառլամենտարիզմից, որովհետեւ դա ժողովրդավարության […]

Սահմանին բախումները բարդ ու դաժան կլինեն. Իրավունք

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցիխոսքով՝ մինչեւ Ադրբեջւսնի արտահերթ նախագահական ընտրու­թյունները՝ ապրիլի 11-ը, արցախա-ադրբեջանական սահ­մանում հակառակորդի կողմից կլինեն նոր սադրանքներ, այնքան ժամանակ մինչեւ կրկին վերընտրվի Ի. Ալիեւը. «Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները համադ­րելով 2016 թվականի ապրիլի իրադարձությունների հետ՝ կարող եմ ասել, որ սադրանքները տարբեր բնույթի կլինեն՝ ավելի բարդ ու դաժան: Բանն այն է, որ երբեք հայկական կողմը չի բարձրաձայնում, […]

Երազախաբ. Ժամանակ

Դաշնակցության վաղեմի երազանքը շարունակելու է անկատար մնալ նաեւ ապրիլի 9-ից հետո, երբ կձեւավորվի նոր կառավարությունը: Խոսքը ուժային կառույցների կամ դրանցից որեւէ մեկի վրա վերահսկողություն հաստատելու Դաշնակցության 25-ամյա երազանքի մասին է: Ապրիլի 9-ից հետո Հայաստանը կանցնի կառավարման այն համակարգին, որի քարոզիչը ՀՅԴ-ն է, սակայն ՀՅԴ-ի իրական ազդեցությունը կառավարման համակարգում ոչ թե կավելանա, այլ էականորեն կնվազի: Խնդիրն […]

Տարօրինակ լռություն. Կարեն Կարապետյանի ինքնախարազանումը. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է խիստ անհարմար վիճակում: Չկա գրեթե օր, եւ չկա գրեթե մի ՀՀԿ-ական, որը հրապարակայնորեն չի նսեմացնում նրա պետական կառավարչական որակները, հայտարարելով, որ Կարապետյանը չունի բավարար պատրաստվածություն արտաքին քաղաքականության, Արցախի, անվտանգության խնդիրներում: Իհարկե այստեղ հնչում է գրեթե պարզ ճշմարտությունը եւ խնդիրը, անշուշտ, դա չէ: Խնդիրն այն է, որ այն հնչում է եւ, […]

Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքը՝ Գարո Փայլանի մասնակցությամբ

Թուրքիայի խորհրդարանի նիստերից մեկի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունների պատգամավորների միջև։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քննարկվել է Թուրքիայի  բանակի ստորաբաժանումների կողմից Աֆրինում տեղի քրդական ուժերի դեմ  իրականացվող «Ձիթենու ճյուղ » ռազմական օպերացիան։ Տեղի ունեցած  ծեծկռտուքի ժամանակ  թեթև վնասվածքներ են ստացել 1 […]

Խոսքի ազատությունն առանց խոսքի պատասխանատվության բամբասանք է, ուրիշ ոչինչ

Նկատե՞լ եք, թե ինչ ծավալների է հասել բամբասանքը պատերի տակ, սոցցանցերում, մամուլում, տաբլոիդներում, հեռուստածրագրերում… Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կլինի, եթե X երկրի X իշխանություն որոշի ընթացք տալ այդ բամբասանքներին, ու, ասենք, 37 թվի նման դրանք քննարկվեն տրոյկաներում՝ համապատասխան հետևանքներով։ Դովլաթովն է, չէ՞, ասել. «Мы без конца ругаем товарища Сталина, и, разумеется, за дело. И […]

«Գործող նախագահը փորձում է ինչ-որ ձևով բալանսը պահել»

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, խոսելով Արմեն Սարգսյանի դեսպանության մասին, նշում է՝  նրա գործունեության ընթացքում թերացումներ, իհարկե, եղել են։ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին բրիտանական թագավորական ընտանիցից ոչ թե Հայաստան ժամանեցին, այլ Թուրքիա․ սա ևս մեր դիվանագիտության  թերացման արդյունքն էր։ Այս մասին Ալեն Սիմոնյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։  «Արմեն Սարգսյանի գործունեության հետ կապված՝ մենք […]

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում /տեսանյութ/

Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել։ Վեճը սկսվել է սիրիական Աֆրինում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ առաջացած վեճի ժամանակ:  Ծեծկռտուքի արդյունքում մի քանի պատգամավոր վնասվածք է ստացել, երկու քուրդ պատգամավորի տեղափոխել են հիվանդանոց։

Որ տղամարդ գործչին են համակրում հայուհիները

Այսօր մարտի 8-ն է: Իսկ կանանց կյանքում իրենց անփոխարինելի տեղն ունեն տղամարդիկ: Քանի որ մեր կյանքի անբաժանելի մասն էլ քաղաքականությունն է կազմում, Henaran.am-ը փոքրիկ հարցախույզի միջոցով փորձել է ճշտել, թե որ քաղաքական գորչին են կանայք համակրելի համարում: Նշենք, որ շատերը խուսափում էին այս հարցին պատասխանել: Մյուսների կողմից էլ նշվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի, «Ելք» դաշինքի անդամներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի