15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ստորագրել է Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին օրենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 21-ին, մի շարք օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, հետեւյալ օրենքները. – Հանրային խորհրդի մասին, – Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին, – Միջհամայնքային միավորումների մասին, «Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», – «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական […]

Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսին

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 21-ին Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի եւ կաթողիկոսության հոգեւոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ:  Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Ա-ին Արցախին մշտապես […]

Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց ՍԴ անդամների կազմից առաջադրված Հրայր Թովմասյանը: Խորհրդարանում, ամփոփելով ընտրության արդյունքները, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 94-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64-ը կողմ է քվեարկել, դեմ՝ 27։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի […]

Տարբեր ուղի չկա, ամենակարևորը երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա. Ս. Միքայելյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ասում է, որ եթե կուսակցության ղեկավարն է, ամեն ինչից էլ տեղյակ է ու կողմ է իրենց նախաձեռնած քաղաքական շարժմանը: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը դեմ է եղել նույն կուսակցության անդամ ու խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզին, […]

Բոլոր ձայնագրությունները, որի մասին Ռոբերտ Քոչարյանը խոսել է, քրեական գործում կան. Կոստանյան

Ազգային ժողովը 14, դեմ 56, 7 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց «Ելք»-ի՝ «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը։ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց պնդել, որ դատախազությունում չկան նյութեր, որոնք կապացուցեն Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե ցուցարարները ավտոմեքենայի հետևից զինվորների վրա են կրակել ու թաքնվել. « Պետք […]

Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Լիբանան

Մարտի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ավելի վաղ Բակո Սահակյանն եղել էր ԱՄՆ–ում, որտեղ այցելել էր Կոնգրես, հանդիպումներ ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ։ Վաշինգտոնում Արցախի նախագահը հանդիպել էր նաեւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության, Ռամկավար ազատական կուսակցության գերագույն […]

Հրայրն այնքան ազնիվ տղա է, ճիշտ տղա է. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

«Հրայրն այնքան ազնիվ տղա է, ճիշտ տղա է, որ միշտ էլ անելու է այն, ինչ ճիշտ է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Ըստ նրա՝ նախկինում կուսակցական լինելը չի կաշկանդի Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում: Նշենք, որ այս պահին խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններն են, միակ թեկնածուն Հրայր Թովմասյանն […]

Քոչարյանը թող ասի, որովհետեւ ինքը միակ տղամարդն է. Առավոտ

Երեկ խորհրդարանում Մարտի 1-2֊ի իրադարձությունների վերաբերյալ Աժ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ իր համար հարցերի հարցը ոչ թե այն է, թե Մարտի 1-ին ով հրաման տվեց կրակելու, այլ հարցերի հարցը այն է, թե Մարտի 1-ի առավոտյան, լույսը դեռ չբացված, ո՞վ հրաման տվեց Օպերայի հրապարակ մտնելու. «Սա գերկարեւոր հարց է, ու […]

«Ժողովրդի մեջ ստրուկի հոգեբանություն է մտել» /տեսանյութ/

«Ժողովրդի մեջ ստրուկի հոգեբանություն է մտել, բայց սա էլ կանցնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված և ամիսներ առաջ կալանավայրից վերադարձած Ալեք Պողոսյանը: Պողոսյանը ընդգծեց, որ քննարկելու և մտածելու շատ բան կա, քանի որ երկիրը ծանր վիճակում է հայտնվել.«Ճանապարհներ հաստատ կան, ուղղակի մտածել է պետք»,-ընդգծեց Ալեք Պողոսյանը: […]

Ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու իրավունք չեն ունենա

Ազգային ժողովն  այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց«ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ դրա՝ ուսուցիչներն ի պաշտոնե քարոզչություն իրակացնելու իրավունք չունեն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, նախագիծը սահմանադրական է, և ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-րդով: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան նշեց, որ ՀՀ ԸՕ –ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցություն իր նախաձեռնություն ու առաջարկությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի