25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մեր տանջված ժողովուրդը շատ մեղք է» /տեսանյութ/

Գրականագետ Դավիթ Գասպարյանը  վստահ է ՝ մեր իրականության մի կողմում քաղաքական ռոմանտիզմն է, մյուս կողմում՝ իրական թշվառությունը։

«Մենք ունեցանք երկրի նոր նախագահ, բայց երկրի ղեկավարությունն ըստ էության մնաց նույնը: Արդյունքում՝ մենք, դժբախտաբար, դարձել ենք դոնոր ժողովուրդ՝ անդադար տալիս ենք, բայց վերադարձ չկա: Այդ է պատճառը, որ մեր երկրի վրա հիմա, Աստված գիտի՝ որքա՞ն հայ է մնացել», –   ասաց բանախոսը:

Ըստ բանախոսի՝    մի կողմում՝  անհոգ ժպիտներ են,  հարստություն, իսկ  մյուս  կողմում կեղեքված, անկում ապրող ու աղքատացած ժողովուրդը:

«Մեր տանջված ժողովուրդը շատ մեղք է՝ տարիներ շարունակ այսպիսի ողբալի պայմաններում ապրելու համար: Արտագաղթի ահագնացող, սարսռեցնող պատկերն արդեն պարզապես բառերով ասելու բան չէ: Այս ամենին գումարած՝ գրեթե ամեն օր մենք սահմանից նույն լուրերն ենք լսում. սպանվեց՝ անուն, ազգանուն, հայրանուն… Ահավոր է, ընկերներ», –    ասաց բանախոսը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ