09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արդյոք նույն հռետորաբանությունը եւ շեշտադրումը կպահպանվի՞ նաեւ Ադրբեջանի հետ

ԱԺ-ն այսօր ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին, հետաքրքրվեց Ադրբեջանի հետ ԵՄ կողմից համաձայնագրի ստորագրումից. «Արդյոք նույն հռետորաբանությունը եւ շեշտադրումը կպահպանվի՞ նաեւ Ադրբեջանի հետ։ Նաեւ ուզում եմ իմանալ` մուտքի արտոնագրի ազատականացման հարցն ի՞նչ փուլում է, ու ե՞րբ կարող ենք ակնկալել արդյունք»։

Կարեն Նազարյանը նշեց, որ այդ քննարկումներն ընթանում են փակ ռեժիմով, ու դրա բովանդակության մասին չի իրազեկվում, քանի որ դա կարող է վտանգել հանրային շահը. «Միասնական դիրքորոշում պահպանելը կարեւոր է նաեւ հակամարտության գործընթացի խաղաղ լուծումը պահպանելու համար։ ԵՄ-ն կպահպանի իր հայտարարած սկզբունքային մոտեցումը, ես այդ հույսն ունեմ։ Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը երկուստեք հանձնառություն է։

Հույս ունենք, որ ԵՄ կողմից կտրամադրվի գործողությունների ծրագիր, որը բարեփոխումներ պարունակող գործընթաց կլինի։ Մենք արդեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ ենք արել. համաձայնագրի վավերացման մեկնարկի համար նախապայման հանդիսացող բոլոր քայլերը ձեռնարկել ենք, ու ԵՄ-ն, կարծում ենք, դա կգնահատի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ