Ալիեւը կկրակի Պուտինի վրա. Ժողովուրդ

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու գործարքներին, հայտարարել է, թե այդ երկիրը դրանք չպետք է օգտագործի ոչ ՀՀ-ի, ոչ ՌԴ-ի դեմ: «Սակայն Ադրբեջանը զենք գնելու բավականին այլ տարբերակներ ունի՝ բացի ՈԴ-ից: Դա, ինչպես հայտնի է, Իսրայելն ու զենքեր վաճառող այլ երկրներն են: Այնպես որ, Ադրբեջանը միայն կախված չէ մեզանից:
Պետք է մտածել տարածաշրջանին սպառազինություն չվաճառելու մասին,- ասել է նա՝ պնդելով,-նաեւ հաշվի առեք, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա է գտնվում: Այս պարագայում պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն ընդհանուր շահեր, բայց ունեն նաեւ հակասություններ: Դրանք հայտնի են, եւ այդ պարագայում սպառազինություն մատակարարել, որը կարող էր օգտագործվել նաեւ ՌԴ-ի դեմ, դա խելամիտ չէ, իհարկե»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: