09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Նիկոլն իրա գործն է անում, առանց մուզիկա, թմբուկ չի կարող լինել չէ՞» (տեսանյութ)

«Բոլորս էլ գիտենք, որ չի լինի ոչ մի բան, ես մեր ժողովրդին լավ եմ ճանաչում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց գենարալ, ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության մասին, որ պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Դիտարկմանը, թե իրենք, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող մյուս նախաձեռնությունները պատրաստվում են ընդհուպ մինչև խորհրդարանի շենքը շրջափակելուն, որպեսզի պատգամավորները չկարողանան գնալ վարչապետ ընտրել, նա արձագանքեց. «Մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը այ տնաշեններ, մի ընկեք երազանքների գիրկը, տենց բան չի լինելու, ժողովրդին խաբել չի լինի, ժողովրդին իր անվտանգությունն է  հետաքրքրում: 

Նիկոլն իրա գործն է  անում, թող շուխուրն էլ անի էլի, առանց մուզիկա, թմբուկ չի կարող լինել չէ՞»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ