03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Կարող է շատ բան փոխել, բայց իր շրջապատը երբեք դրան համաձայն չի լինելու»

Քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը գտնում է, որ այն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» «Հանուն Հայաստան պետության» ճակատը տարբեր դիրքորոշումներ ունեն պայքարը զենքով առաջ տանելու վերաբերյալ, չի նշանակում, որ ընդհանուր պայքար եզրեր չեն կարող ունենալ: «Դրանք տեխնիկական հարցեր են. եթե նպատակն ընդհանուր է, ապա միշտ էլ կարելի է եզրեր գտնել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ավելացնելով, որ եթե իրական նպատակն այլ է, իսկ իրենք ուրիշ բան են հռչակում, ապա երբեք էլ ընդհանուր եզրեր չեն գտնի։

«Մի բան է՝ ես բողոքեմ ժողովրդի ծանր վիճակից, որպեսզի իմ մասին լավ խոսեն, իսկ մի բան է, թե ես ինչպես անեմ, որ  ժողովրդի վիճակը լավանա։ Եթե մեր նպատակը ժողովրդի վիճակը լավացնելն է, ապա պետք է ընդհանուր եզրեր գտնենք»,-կարծում է նա։

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց, որ սխալ է նաև ասել, թե Անգելա Մերկելը 4 անգամ ղեկավարել է երկիրը, ուրեմն Սերժ Սարգսյանն էլ կարող է, քանի որ քարոզարշավի ժամանակ պարզ էր, որ հենց Մերկելն է լինելու կանցլերը, իսկ ՀՀԿ-ի պարագայում թեկնածուների մեջ Սերժ Սարգսյանը չէր մտնում, քանի որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավակնելու դառնալ վարչապետ:

«Եթե նա ցանկանա, իր փորձով ու գիտելիքով շատ բան կարող է փոխել, բայց իր շրջապատը երբեք դրան համաձայն չի լինելու։ Կկարողանա՞ դա հաղթահարել, ըստ իս՝ ոչ, որովհետև չունի հասարակական հենարան:

Սակայն այնպես է, որ պատրաստված փոխարինող չկա, այդ թվում՝ ընդդիմության շարքերում»,-եզրափակեց նա։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ