15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չափազանց կարեւոր է. 168 Ժամ

«Երկրի ղեկսավարումը նույն անձի կողմից մի քանի ժամկետ շարունակ անցանկալի երևույթ է: Դա ԵՄ-ն ընդհա­նուր առմամբ չի ընդունում: Բայց կան երկրներ, որոնց դեպ­քում նույն անձի կառավարումն անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է հասարակական տրամադրություններով, տվյալ երկրի համակարգի բնույթով, արտաքին քաղա­քականությամբ և խնդիրներով: Հասկանալով, որ Սերժ Սարգսյանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը չափազանց կարևոր է Եվրամիու­թյան և Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում կա ծխացող Ղարաբաղյան հակամարտություն, գերտերու­թյուններն առանձնապես դեմ չեն նրա ծրագրերին:

Սարգսյանն արդեն կանխատեսելի և, ինչ-որ առումով, վստահելի գործընկեր է այս տերությունների համար, ուստի նրանք, ամենայն հավանականությամբ, համաձայն են»,- այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբսսխը՝ անդրադառնալով ՀՀ ներքա­ղաքական փոփոխություններին ու դրանց նկատմամբ ԵՄ-ի ու ՌԴ-ի վերաբերմունքին:

Նրա խոսքով, ամենակարևորը ՀՀ հասարակության կարծիքն է ու տրամադրությունները, թեև այս անգամ ՀՀ հասարակության անդամներն անձամբ չեն ընտրելու: Գերմանացի քաղաքական վերլուծաբանը գտ­նում է, որ համակարգը թույլ է տալիս վարել ինստիտուցիոնալ պայքար: «Փողոցային պայքարն ու ռադիկալ քայլերն անընդունելի են և լի անկանխատեսելի հետևանքներով: Եթե կան պայքարի հարթակներ, պետք է պայքար վարել այդ հարթակներում ճիշտ ժամանակին»,- ասել է նա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ