31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմավիրում մեկնարկել է բողոքի ակցիա

Արդեն 3 օր է` Արմավիրում շարունակվում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները: Բողոքի ակցիաներն իրականացնող «Արմավիր նախաձեռնող խմբի» անդամ Ռազմիկ Սարգսյանը ասել է, որ նախորդ երկու օրերին քաղաքում իրազեկման երթեր են տեղի ունեցել, իսկ այսօր՝ ժամը 19:00-ին, քաղաքային հրապարակում հանրահավաք է անցկացվելու: «Իշխանափոխությունից հետո արդեն բավականին ժամանակ է անցել, բայց ինքը մինչև հիմա […]

Արցախի նախագահը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին  տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նամակում ասված է. «Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի, Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար: Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության […]

Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք

Չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս: ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկության ընթացքում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերվածի մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը: «Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք ու պատժվելու է Աստծո ու Հայ Զինվորի թանկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից: Ասում են մի բան ասա, ի՞նչ […]

Ինձ ու վարչապետին ուզում են վնասազերծել

Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ իրեն կարող են փորձել վնասազերծել:               «Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ՝ […]

Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա

«Առաջնագծում փոքր-ինչ լարվածություն կա, բայց վերահսկելի է», – այսօր ԱԺ-ում խոսելով առաջնագծի մասին՝ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա ասաց.  «Իրենց մասով կա որոշակի տեղաշարժ, բայց ոչ մեր դիրքերի կամ մեր տարածքների հաշվին: Մեր զինված ուժերը միանշանակ պատրաստ են դիմակայել»: Բալայանն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ն փոխել է իր քաղաքականությունը. «Շփման գծում տեղի ունեցած […]

Էդուարդ Շարմազանովը մեկնում է

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը կլինի Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու արարողությանը, որտեղ հանդես կգա ելույթով: Նախատեսվում են հանդիպումներ Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչիի, ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի, Հունաստանի, Մոլդովայի պատվիրակությունների ղեկավարների հետ:  ՀՀ ԱԺ […]

Արա Բաբլոյանը դիմել է ԱԺ խմբակցություններին

Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ:  ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

Երեխայի ուղարկածը զինվորի փոխարեն կենդանուն տալը որևէ բարոյական նորմի մեջ չի մտնում

Այս ընտրություններին խորհրդարան մուտքի շեմը պետք է հինգ տոկոսից իջնի, որպեսզի հասարակության ալտերնատիվ ձայնը լսվի, ակնհայտորեն ֆորսմաժորային համակարգում ենք գործելու:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով առաջարկներ ԸՕ փոփոխությունների հետ կապված: Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ կարևոր է բացառապես պարզ համամասնական համակարգի անցումը, ընտրական գրավի նվազումը, հանձնաժողովի անդամների հավասարաչափ բաշխումը […]

ՊՆ այդ պաշտոնյաներն այսօր ընդդիմադիր են խաղում

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ԱԱԾ բացահայտումների պատճառով սթրես է ապրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շոկի մեջ է ու ամբողջ գիշեր չի կարողացել քնել։ Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն […]

ԵԿՄ-ն սթափության կոչ է անում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության կապակցությամբ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել: «Երկրապահ կամավորականների միությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյանի ապօրինի, անհիմն ձերբակալությունը, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ: ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված