03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է տարբերակենք Մարգար Եսայանին Կարո Փայլանից. թուրքագետ

Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը  2002 թվականից հետո առաջին անգամ խորհրդարանում չունի 50+1 տոկոս։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո․ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«600 հոգանոց խորհրդարանում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ոչ վերջնական տվյալներով ունի 293 կամ 294 պատգամավոր, ինչը, բնականաբար, թույլ չի տալիս միանձնյա կառավարություն ձեւավորել։ Սակայն, այդ խնդիրը մինչեւ ընտրությունները լուծված էր, քանի որ կոալիցիոն կառավարությունը նախատեսված է այն դաշինքով, որով գնացել էին ընտրությունների։ Պարադոքսը, որ Էրդողանը միանձնյա ստացել է ավելի մեծ թվով ձայներ, քան դաշինքը, պետք է բացատրել հետեւյալով, որ այն նույն հատվածը, որը ձայն է տվել Էրդողանին, ձայն է տվել նաեւ դաշինքին, եւ այդ ձայները բաշխվել են 42 տոկոս «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը, 11 տոկոս «Ազգայնական շարժում կուսակցությանը»։ Այս երկուսի հանրագումարը Էրդողանի ստացած ձայների հետ գրեթե նույնն է»,–նկատեց թուրքագետը։

Նա շեշտեց, որ Թուրքիայի հասարակական եւ քաղաքական դաշտում էականորեն աճել է ազգայնամոլությունը. «Սա արձանագրվեց նաեւ ընտրությունների արդյունքում, քանի որ տրոհվեց ծայրահեղ ազգայնամոլական մի կուսակցություն՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը եւ դրա փոխարեն առաջացավ 2 կուսակցություն, որոնք 2-ն էլ հաղթահարեցին 10 տոկոս շեմը՝ մեկը իշխանության դաշտից, մյուսը՝ ընդդիմադիր, եւ եթե նախկինում ազգայնամոլներն ընտրություններում հավաքում էին 13-15 տոկոս, ապա այժմ 2 ազգայնամոլական կուսակցությունները թուրքական խորհրդարանում ունեն 22 տոկոս»,–մտահոգություն հայտնեց Ռուբեն Մելքոնյանը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է խորհրդարան անցած ազգությամբ հայ երկու պատգամավորներից առանձնացվում Կարո Փայլանը, Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ Կարո Փայլանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կամուրջ հանդիսանալ  ՀՀ–Թուրքիա հարաբերությունների համատեքստում. «Իսկ Մարգար Եսայանի պարագայում մենք չենք տեսել  ոչ մի ակտիվություն նույնիսկ Թուրքիայի հայ համայնքի խնդիրների առումով։ Նրա ողջ պատագամավորական գործունեության ընթացքում որեւէ փոքր մեսիջ չի արձանագրվել հայ համայնքի խնդիրների կամ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների առնչությամբ։  Ավելին, նրան հիշում ենք, որպես հակահայկական եւ հակաարցախյան քվեարկությունների ժամանակ Թուրքիայի օգտին քվեարկությամբ։  Սա հասկանալի եւ, բայց նաեւ բնական է, որ պետք է տարբերակենք Մարգար Եսայանին  Կարո Փայլանից»,–շեշտել է թուրքագետը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ