20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է Արսեն Խառատյանը. վարչապետի խոսնակը բացում է փակագծերը

«Պետք է հասկանալ, որ Խառատյանը ոչ թե վարչապետի խոսնակն է, այլ նրա խորհրդականը։ Խորհրդականի աշխատանքն այս կամ այն թեմայի համակողմանի վերլուծություն անելն է, թեր և դեմ կողմերը հաշվի առնելն ու վարչապետին համապատասխան խորհուրդներ տալը։

Այնուհետև կառավարության ղեկավարն ինքն է որոշում, թե ինչպես վարվի այդ խորհուրդների հետ։Կոնկրետ այս դեպքում պարոն Փաշինյանը չի կիսում Խառատյանի տեսակետը»,-այս մասին Sputnik Արմենիային ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ԼՂ հարցում բանագնաց կարգելու հնարավորությունը:

Հիշեցնենք, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը նշել էր, թե գուցե կգա մի օր, երբ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցում հանդես կգա որպես բանագնաց: 

Խառատյանն իր գործն է անում` որպես արտաքին քաղաքականության հարցերով վարչապետի խորհրդական նա ընդամենը դիտարկում է Սերժ Սարգսյանի աշխատանքի հնարավորությունն արցախյան կարգավորման հարցով հատուկ բանագնացի պաշտոնում, ասել է Եղոյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ