03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենքը ընտրողաբար է կիրառվում

«Տարօրինակ կլիներ, եթե այս ամենը տեղի չունենար: Եղել է էլիտաների փոփոխություն, իսկ դրանից հետո սովորաբար նման բաներ են տեղի ունենում: Այս ամենը պատահական չէ եւ շատ նման նրան, ինչ տեղի ունեցավ Վրաստանում»,-անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին ու մասնավորապես, վերջին օրերին իրավապահ մարմինների ակտիվ գործողություններին, ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը շեշտել է, որ նմանատիպ հեղափոխություններից հետո հասարակության շրջանում մեծ փոփոխությունների սպասումներ են առաջանում, ինչը եւս Իսկանդարյանը բնական է համարում այն  իմաստով, որ հեղափոխություններն էլ հենվում են, այսպես ասած բացասական թեզիսների վրա. «Հայտարարվում էր, որ կհեռացնենք այս մարդկանց, կպայքարենք կոռուպցիայի դեմ, այսինքն, ընդդեմ ինչ-որ  երեւույթների, ոչ թե հանուն: Սա երիտասարդ ժողովրդավարությունների խնդիրն է, երբ մտածում են, թե խնդիրները մարդկանց մեջ են եւ  որոշ մարդկանց հեռացնելով հնարավոր է դրանք լուծել: Հայտարարությունները, թե հիմա կոռուպցիան զրո է, հենված է այն բանի վրա, որ մարդիկ այդպես են մտածում եւ բնական է, որ պետք էր գործել այս սպասումներին համապատասխան»:

Քաղաքագետն ասաց, կոռուպցիայի դեմ պայքարում օրենքն ընտրողաբար է կիրառվում. «Մանվել Գրիգորյանի գործից հետո ՀՀԿ-ն այդ մարդու հետ սկսեց ասոցացվել, բայց դա հասարակության սպասումներին համապատասխան քայլ էր»: Քաղաքագետն ընդգծում է, որ ռեալ փոփոխությունների հասնելու համար երկարատեւ ու համակարգային աշխատանք է հարկավոր, հետեւաբար կարճ ժամանակում, առավել եւս նախընտրական շրջափուլում, նոր իշխանությունները հենց նման քայլերի պետք է գնար՝ ընտրել այնպիսի օդիոզ դեմքերի, որոնց անունները քաջ հայտնի են հանրության շրջանում եւ այդ կերպ հասարակության շրջանում հեգեբանական լեգիտիմությունը պահպանել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ