24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան փորձելու է մրցել իսլամական աշխարհի «մաչո»–ի կոչման համար

Հայաստանը պետք է պատրաստի սցենարներ ունենա Թուրքիայում տարբեր զարգացումների պարագայում, որ կարողանանք օգուտներ քաղել դրանցից։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո․ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը։

«Հասկանալի է, որ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ Երեւանում պիտի լինեն, դա քննարկել էին նաեւ Թուրքիայի հետ։ Թուրքիան փորձելու է մրցել իսլամական աշխարհի «մաչո»–ի կոչման համար։ Թուրքիայի քաղաքականության առումով պետք է հասկանանք՝ ինչպես ենք մեզ դիրքորոշելու։ Մի օր Թուրքիան ՌԴ–ի հետ լավ է, մի օր վատ, պիտի հասկանանք, ոնց անենք, որ մեր հաշվին չլինի այդ խնդիրը։ Մի օր ԱՄՆ–ի հետ լավ են, մի օր վատ, պետք է հասկանանք Թուրքիա–ՆԱՏՕ հարաբերությունները։ Պետք է հասկանանք, որ եթե պատրաստի սցենարներ, մշակված քայլեր չունենանք, լինելու ենք պատասխանողի դերում»,–շեշտեց նա։

Փորձագետը համոզված է՝ Հայաստանի համար աշխարհի ամենակարեւոր 4 երկրները իր հարեւաններն են. «Ուստի այն, ինչ կատարվում է Թուրքիայում, մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն պատմական տեսանկյունից, Ցեղասպանության խնդրի առումով, այլ հարեւանության, թե ինչպիսին է լինելու տարածաշրջանում նրա ազդեցությանը։ Հայ–թուրքական դիվանագիտական «ապրիլյան» օրակարգը կարող է համընկնել մեր մոտ սպասվող ընտրությունների հետ։ Պետք է ամեն ինչը հետեւողականորեն անենք»։ 

Գալով շնորհավորանքներին, Թեւան Պողոսյանի կարծիքով, չպետք է մոռանանք՝ ով առաջինը շնորհավորեց Էրդողանին, «ինչը նշանակում է, որ ադրբեջանա–թուրքական տանդեմում կարող են զարգացումներ լինել»։

Նրա խոսքով, մենք պետք է սովորենք, որ ապրում ենք աշխարհում, որտեղ քո շահերը դու ես առաջ տանում. «Ուստի պետք է մեծ հույսեր չձեւավորել, որ մեծ հիասթափությունների առաջ չկանգնենք։  Լավ է, որ Կարո Փայլանը տեղ ունի թուրքական խորհրդարանում, բայց մեծ հույսեր կապել պետք չէ։ Մենք պետք է մեր շահերի շրջանակը ձեւավորենք, որ Թուրքիան ինքը գնա հայ–թուրքական կարգավորման»։

Անդրադառնալով ֆուտբոլային դիվանագիտությանը՝ փորձագետը նշեց, որ անցյալում եւս շատ նախաձեռնություններ են ձեռնարկվել, սակայն երբ խոսում ենք անցյալի մասին, դրանք պետք է ուսումնասիրվեն, դառնան դասագրքային ուղեցույց, որը թույլ չի տա, որ անցյալի սխալները կրկնվեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ