24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ քաղաքապետն առ այսօր այդ հարցերին չի պատասխանում

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթը սկսեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առողջություն մաղթելով: Նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասել էր, որ Տարոն Մարգարյանի՝ նիստից բացակայելու պատճառը առողջական խնդիրներն են:

Այդուհանդերձ, Դավիթ Խաժակյանը հարցեր ուներ Տարոն Մարգարյանին: Նրա խոսքով՝ կա այսպիսի մեծ աղմուկ, բայց ամիսներ, շաբաթներ շարունակ չկա արձագանք. «Ինչո՞ւ քաղաքապետն առ այսօր այդ հարցերին չի պատասխանում»,-դիմելով Կամո Արեյանին՝ ասաց Խաժակյանը.

«Եղե՞լ է, արդյոք, հրաժարական, չի եղել, մամուլում այդքան գրվեց, ի՞նչ է նա պատրաստվում անել: Հաշվետու կամ թափանցիկ քաղաքականությունը չի ենթադրում որոշման հրապարակում, դա ենթադրում է, այդ որոշման կայացման փուլում այդ ամբողջ ընթացքում ներկայացնել հանրությանը, թե որ ելքն ինչից է կախված»:

Դավիթ Խաժակյանի խոսքով, նախկին իշխանությունները կենտրոնական իշխանություններն այդպես էլ չհասցրին այդ գործելաոճը որդեգրել եւ գնալուց այդպես գործեն. «Բայց քանի դեռ Երեւանի քաղաքապետը գործող է, ես կարծում եմ, այդ գործելաոճը պետք է լինի: Մեզ բոլորիս այդ հարցը հետաքրքրում է, մենք չենք հիմնվում միայն մամուլի հրապարակումների վրա, հիմնվում ենք փաստացի հայտարարությունների հիման վրա, բայց այս հարցերը օրեր շարունակ, ամիսներ շարունակ չփարատված են, որովհետեւ, սրանից հետո մեծ գործընթաց պետք է հետեւի՝ թե նոր ընտրությունները քաղաքապետի, թե ավագանու ընտրությունները, որը եւս բարդ գործընթաց է, որը որոշակի ժամկետներ է ենթադրում: Կարծում եմ՝ արդար ու ազնիվ կլինի որպեսզի բոլոր մասնակից ուժերը, այդ թվում եւ ավագանու խմբակցությունները պատրաստվեն եւ հասկանան իրենց ինչ է սպասվում, ի վերջո այդ առաջադրումները երբ պետք է կատարվեն»:

Դավիթ Խաժակյանն ասաց, որ այդ հարցով իրենք մտահոգ են ու այդպիսի փակ գործելաոճը չպետք է շարունակվի: Նա հույս հայտնեց, որ օր առաջ այդ թնջուկը կհանգուցալուծվի. «Ես չեմ շտապեցնում, պարզապես Երեւանի քաղաքացին արժանի է իմանալու, թե այս ավագանին ինչքան պետք է գործի, իսկ քաղաքական ուժերը իրավունք ունեն տեղեկանալու եւ թե երբ եւ ում առաջադրեն, ինչպիսի պայմաններում»:

Կամո Արեյանն ասաց, որ հասկանում է Դավիթ Խաժակյանի մտահոգությունը. «Բայց ձեր ելույթում նաեւ կար շատ կարճ պատասխան: Չշտապել, ժամանակից առաջ չանցնել: Կարծում եմ՝ պետք է ապավինել ձեր այդ մտքին»: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ