28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ներկայիս իշխանությունները տալիս են առիթ իրենց քննադատելու համար /տեսանյութ/

«Այսօր ՀՀ-ում միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է և հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀԿ-ն այլևս չի գալու իշխանության, բայց սա չի նշանակում, որ պետք է նրանք ձեռքները ծալեն և նստեն: Ներկայիս իշխանությունները տալիս են առիթ իրենց քննադատելու համար»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա, եթե երկու ամիս առաջ նշվում էր, որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական կյանքում ապագա չունի, ապա նրանց՝ այս երկու ամսվա գործունեությանը նայելով՝ կարող ենք ասել, որ եթե ՀՀԿ-ն ազատվի իր կուսակցության ղեկավարից և ճիշտ կուսակցական գործունեություն իրականացնի, ապա նրանք համամասնական ընտրական մեխանիզմի պարագայում հնարավորություն կունենան երրորդ տեղը ստանալու՝ Բարգավաճ Հայաստանից և Քաղաքացիական Պայմանագրից հետո.

«Հանրապետականները իրենք պետք է որոշեն, պահպանում են կուսակցության ղեկավարին  և դառնում են մարգինալ կառույց, թե՞ ազատվում են Սերժ Սարգսյանից և կատարում են որոշակի գործողություններ ապագա խորհրդարանում երրորդ տեղը վերցնելու համար»,-ընդգծեց Բադալյանը;

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ