03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլի այս հայտարարությունը շատ մտահոգիչ է

Երեկ վարչապետը հայտարարեց, թե միջին անվանական աշխատավարձը Հայաստանում այժմ կազմում է 250 հազար դրամ… Կասկածում եմ։ Ինչո՞ւ եմ կասկածում։ Այս տարվա սկզբին անվանական աշխատավարձը, այսինքն՝ ռուսի ասած՝ до налогов, մոտ էր եղել 200 հազարին։ Դա առաջին ձեռքից ստացած տեղեկատվություն է՝ մեջբերեմ. «2018թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.2 %֊ով՝ կազմելով 198 816 դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը»։

Կես տարում 200 հազարը չէր կարող դառնալ 250 հազար, քանզի եթե նույնիսկ կես տարում աճը շարունակում է կազմել 10 տոկոս, հիմա պիտի լիներ առավելագույնը 220 հազար։ Ու Նիկոլի այս հայտարարությունը շատ մտահոգիչ է՝ կա՛մ նրան սխալ տեղեկություն են տալիս, ինչը շատ վատ է, կա՛մ նոր իշխանությունները հներից ժառանգել են իրենց նվաճումներն ուռճացնելու սովորությունը, ինչը շատ ավելի վատ է։ 

Արմեն Դուլյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ