31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել

Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի […]

Հանդիպման ժամանակ Պուտինը Փաշինյանին դիմեց անուն հայրանունով

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը անցել է բավականին ջերմ մթնոլորտում: «Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ եղան մանրուքներ,  որոնք թեև վրիպեցին մեր աչքից,  բայց ինչ-որ բաների մասին են խոսում:  Օրինակ՝ շատ հետաքրքիր էր,  որ երկրորդ հանդիպման ժամանակ՝  Կրեմլում,  Պուտինը Փաշինյանին  դիմեց անուն հայրանունով՝  Նիկոլ Վլադիմիրովիչ, և դա հիմք է տալիս ենթադրելու,  որ հանդիպումը ավելի ջերմ է անցել, […]

Զինվորի փայը գողացողը դավաճան է. Շարմազանով /տեսանյութ/

«Ես բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, սրան արդարացում չկա», – հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, թե ԱԱԾ տեսանյութը որեւէ մեկին անտարբեր չի կարող թողնել: Ես այն ժամանակ էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանից […]

Դեռ վաղ է խոսել Մանվել Գրիգորյնաին հերոսի կոչումից զրկելու մասին

Այս պահին խոսել Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու անհրաժեշտության մասին, կարծում եմ, դեռևս վաղաժամ է, ասել է  Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով կոչերին, որ Մանվել Գրիգորյանին նման սկանդալից հետո պետք է զրկել Ազգային հերոսի կոչումից: «Պարզ է, որ բավական կոշտ և ծանր կասկածներ կան, բայց կարծում եմ, որ պետք է սպասենք, որ եթե ինչ-որ […]

Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու որոշում դեռ չի ստացվել

Ազգային ժողովը առավոտյան 10-ի դրությամբ չի ստացել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Արցախի հերոս, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին: Այս մասին  հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է […]

Մանվել Գրիգորյանի պաշտպանը հրաժարվել է պաշտպանել գեներալին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրա պաշտպանությունից: Իր ֆեյսբուքյան էջում Հրանտ Անանյանը մասնավորապես նշել է. «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց […]

ԱԱԾ-ի սենսացիոն տեսանյութը Մանվել Գրիգորյանի առանձնատնից /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում […]

Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան հանրագրում գրառել է.  «ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը […]

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երեկ գիշեր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր կամքով հրաժարական է տալիս։  «Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,– գրել է նա: Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ Էջմիածնում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ քաղաքապետի Կարեն Գրիգորյանի պահանջով։  Հունիսի 17-ին տեղի էր ունեցել  Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված