11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը կգնա՞ սկանդալների. Հրապարակ

ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա, որ համարձակվեց իրենց անփոխարինելի նախագահին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ասում են, որ Բալասանյանը երբեք իրենց սրտով չի եղել՝ վարկաբեկված մարդ է, միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է դարձել քաղաքապետ, ինչը շուտ ուրացավ:

«Արժանապատվություն ունենար՝ դիմում կգրեր-կհեռանար, կասեր՝ թող գա ձեր քաղաքապետը զրկի կոչումներից: Բոլորը պիտի հիշեն, որ Սերժ Սարգսյանը բոլորի արած-չարածը լավ գիտի և կարող է Փաշինյանին հուշել կոռուպցիայի բացահայտման կոնկրետ «հասցեներ»,- ասաց թերթի աղբյուրը։

Թեև ՊԵԿ-ն առանց հուշելու էլ նրա «Գյումրի գարեջուր» ընկերությունում հայտնաբերեց 360 մլն դրամ թաքցված հարկ, 210-ը՝ ակցիզային հարկի, 150-ը` շահութահարկի գծով:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ