13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է սփյուռքի նախարարը «բլոտվում». Իրատես

Ասում են, թե նոր իշխանությունները, որոնց գլուխն առաջին օրերին խիստ խառն էր և դատավորներին «չէին զանգում», որևէ գրաքննություն չէին իրականացնում, վերջին շրջանում սկսել են զբաղվել այս «սուրբ» գործերով։

Գրաքննություն անցկացվում է հիմնականում Ֆեյսբուքում, նախարարներն իրենց աշխատակազմերի աշխատակիցներին խստիվ արգելել են որևէ քննադատական ստատուս լայքել, «քոմենթ» գրել, անհնազանդներին հասկացրել են՝ անմիջապես կարժանանան «համապատասխան» վերաբերմունքի։ Գրաքննությունը հատկապես ուժեղ է Առողջապահության և Սփյուռքի նախարարություններում։

Ի դեպ, սփյուռքի նախարարը, որն առաջին օրերին «համոզված» էր` իր նկատմամբ նպատակաուղղված «հակաքարոզչություն» է ընթանում, միացել է իր դեմ հակաքարոզչությանը, սկսել է այնպիսի «բլթոցներ» անել, որ վերջինիս նկատմամբ թիմում արդեն «գրաքննություն» է իրականացվում` «արգելել» են հրապարակավ շատ խոսել, մանավանդ երկպալատ խորհրդարանի և փիարի համար Սիրիա մեկնելու մտքերից հետո։ Դա է պատճառը, որ նա մտել է «բլոտի» դաշտ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ