10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանին կգցե՞ն. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաեւ արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։

Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է, առջեւում նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, դրան առնչվող խնդիրներ եւս կան օրակարգում»,- ասացին մեզ։

Ի դեպ, թերթի տեղեկություններով, առաջիկայում Ա․ Սարգսյանը կմեկնի նաեւ ՌԴ։ Ըստ որոշ աղբյուրների, Իլհամ Ալիեւն ու Արմեն Սարգսյանը շփվելու հնարավորություն ունեցել են անցյալում՝ նույն վայրում «պատահաբար» հանգստանալիս։ «Մի բացառեք, որ Ալիեւը Ռուսաստանին հասկացրած լինի, որ պատրաստ է բանակցել Ա․ Սարգսյանի հետ, ինչին հնարավոր է համանախագահ երկրները եւս դեմ չլինեն»,- ասաց թերթի աղբյուրը։

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը 2001-2013 թթ․ եղել է «British Petrolium» միջազգային ընկերության խորհրդատու, իսկ BP-ն լուրջ տնտեսական գործունեություն է ծավալում Ադրբեջանում»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ