14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իրանը եւ Ադրբեջանը “լուռ” հակամարտության մեջ են

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է եւս մեկ ահաբեկչական խմբավորման մասին, որը գործում է իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչություն իրագործել պատրաստվող ահաբեկիչներին ձերբակալել են երեքշաբթի երեկոյան, հաղորդում է “Интерфакс”-ը: Ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է “Հիզբալլահի” զինված թեւի ղեկավարների կողմից: Խմբավորման անդամները հետախուզական բնույթի տեղեկատվություն են հավաքել, ձեռք են բերել  հրազեններ, պայթուցիկ սարքեր եւ այլ […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 10:00 դրությամբ

Փետրվարի 22-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Արագածի շրջանի Ճարճակիս գյուղի եւ Ապարանի շրջանի Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ – Թթու ջուր – Ձորագլուխ, Լուսագյուղ – Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները: Փակ է նաեւ Սելիմի […]

“ՀՀԿ-ն` շկոլա երիտասարդների համար, մեծամասնականն էլ` գործարարներին….” Հայացք

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը “Հայացք” օրաթերթի հետ զրույցում մեկ անգամ եւս ասել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը հայտնի չէ, եւ պաշտոնապես կհրապարակվի ՀՀԿ-ի` մարտի 10-ին կայանալիք համագումարից հետո: “Քանի դեռ հստակ պարզ չէ` ովքեր են լինելու ցուցակում, չեմ ուզում անուններ հրապարակել: Կարող եմ ասել, որ դասական ձեւը կպահպանվի. առաջին տեղում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կլինի, […]

Ով էիր դու` Աբովյանի քաղաքապետը Պալաչին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” թերթի տեղեկությունների, նախօրեի երեկոյան ընդհարում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսայի` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանի եւ Ծառուկյանի թիկնազորի նախկին անդամ, այժմ ՀՀԿ-ական, Պալաչ մականունով հայտնի Արթուր Հարությունյանի միջեւ: Պալաչը` չբավարարվելով ՀՀԿ շարքերն անցնելով, այժմ ամեն գնով աշխատում է իր նախկին ղեկավարի` Ծառուկյանի դեմ, ինչն էլ նյարդայնացրել է Գուլոյանին: Վերջինս Պալաչին հիշեցրել […]

Թոքաբորբով զինվորները բուժվում են հոսպիտալներում.Ժամանակ

Աննախադեպ ցրտերի պատճառով ՀՀ որոշ զորամասերում կան թոքաբորբի դեպքեր: Այս մասին “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արշալույս Փայտյանը` պատասխանելով հարցին, թե հավաստի են տեղեկությունները, որ Ստեփանակերտի մոտ գտնվող զորամասերից մեկում թոքաբորբով հիվանդացել են մի քանի զինվոր, եւ հիվանդությունը զանգվածային բնույթ է կրում: “Հիվանդները բուժվում են ՀՀ ԶՈւ հոսպիտալներում: […]

Սուրճ, հյութ ու օղի` ՕԵԿ-ից. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, “Օրինաց երկիր” կուսկացությունը ընտրակաշառք է բաժանում Էրեբունի թաղամասում: Ընտրակաշառքր տրվում է հիմնականում թոշակառուներին եւ նրանց ասվում է, թե իբր էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին: ՕԵԿ-ի աշխատանքները էրեբունի համայնքում կոորդինացնում է էդուարդ Մադաթյանր` Խուճուճ էդոն, որն, ինչպես հայտնի է, լինելու է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներում: Թերթի ունեցած տեղեկություններով` ՕԵԿ-ականները […]

Վարչապետը տրակտորը չնվիրեց

Արմավիրի մարզում վարչապետ Տիգրան Սարգսյնաի հետ հանդիպմանը,  համայնքներից մեկի ղեկավարը խոսելով գյուղացիներին գյուղտեխնիկա տրամադրելու մասին` Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե “ինչ անի գյուղացին, եթե  50 տոկոսը չունի”`  նկատի ունենալով  գյուղտեխնիկայի սուբսիդավորումը, որի  50 տոկոսը տալիս է պետությունը, մյուս մասը` գյուղացին: Տիգրան Սարգսյանն ասաց, որ նման  համայնքը պետք է ընդգրկվի կառավարության  ծրագրերի մեջ, արդեն 50 անապահով համայնք […]

Արարատում “ամուսինը” ստիպել է կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստավում 29-ամյա արարատցի մի երիտասարդի նկատմամբ, ով  ամիսներ շարունակ  անընդհատ շահագործել է իր հետ փաստացի ամուսնության մեջ գտնվող  20-ամյա մի կնոջ /հասկանալի պատճառով անուն չի հրապարակվում/: Տղան ահաբեկել է երիտասարդ աղջկան` ասելով, որ երեխային կգողանա, չի թողնի որ մայրը կապ ունենա, եւ ստիպել է մարմնավաճառությամբ զբաղվել: Աղջիկը երեխայից չզրկվելու […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` փետրվարի 22-26-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան 1-5 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երեւանում` փետրվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԻն լրատվական ծառայությունից  

Մաշտոցի պուրակի բնապահպանները արհեստականորեն սրում են իրավիճակը. Ոստիկանության հայտարարությունը

Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքների առնչությամբ բնապահպանական եւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների եւ հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում նշել հետեւյալը: ՀՀ ոստիկանությունը լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված եւ չվիճարկված վարչական ակտերի, այդ թվում` շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Դա որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես  վարչական դատարանին: Հետեւաբար ոստիկանությունը պարտավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված