14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախագահականում քննարկվել է ՀՀ-ԵՄ արդյունավետ գործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ,  տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով: Սահմանների կառավարման ոլորտում փոխգործակցությունը եւ սահմանային անվտանգության ապահովումը Հայաստանի համար արդիական խնդիր  համարելով` Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարեւորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր […]

Երեւանում բացվել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Արմեն Աշոտյանն այսօր Երեւանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում  մասնակցել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի եւ մետաղի մշակման  ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար  գերմանական ‘’Bosch’’ ընկերության աջակցությամբ: ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ուսումնարանի տեխնիկական հագեցվածությունը եւ կարեւորելով մասնավոր հատվածի ներգրավումը կրթության կազմակերպման գործընթացում, ընդգծել է, որ կրթական […]

ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. հանդիպում ԱԳ նախարարի մոտ

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, փետրվարի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ բարձրաստիճան փոխայցելությունների, ինտենսիվ զարգացող փոխհարաբերությունների կապակցությամբ` այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձևաչափի կարեւորությունը: Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ […]

ԼՂ հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին. Նիկոլայ Բորդյուժա

‘’Լեռնային Ղարաբաղի հարցում ՀԱՊԿ-ն չի պատրաստվում միջամտել բանակցային գործընթացին: Հայաստանը մեր գործընկերն է’’,- այսօր տեսակամուրջ ձեւաչափով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:  Իսկ թե ո՞ր պարագայում ՀԱՊԿ-ն օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ Բորդյուժան ասել է.’’Այսօր կանխատեսել ճգնաժամերը ՀԱՊԿ անդամ երկրներում հնարավոր չէ: Ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից։ Որպես ՀԱՊԿ անդամ պետություն` Հայաստանը կստանա […]

Եվրամիությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Հունաստանին

Եվրամիությունը համաձայնության է եկել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի շուրջ, հաղորդում է “AFP”-ը: Հունաստանին օգնություն տրամադրելու հարցը քննարկվել է եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների գրեթե 12 ժամ շարունակվող հանդիպման ժամանակ: Այս նախագիծը նախատեսում է  մինչեւ 2020-ը կրճատել Հունաստանի պետական պարտքը մինչեւ ՀՆԱ-ի 120,5 տոկոսը: Ավելի վաղ Եվրամիությունը եւ ԱՄՀ-ը հայտնել էին, որ այն կրճատվելու է մինչեւ […]

“Վահանի արգանդի պտուղը եւ գործիքը”. ՍԴՀԿ-ում կրքերը չեն հանդարտվում

ՍԴՀԿ-ի շուրջ պատմությունը պետք է վաղուց ավարտված լիներ, բայց ինչպես երեւում է, այս հարցի շուրջ շահագրգռված կողմերը շատ են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ նշեց, որ կուսակցությունը պառակտել ցանկանում են ոչ միայն ՍԴՀԿ-ից դուրս եկած հատվածը, այլեւ կառավարությունը: Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ Գեւորգ Պերկուպերկյանը /ՍԴՀԿ-ի նոր ատենապետն է/ ընդամնեը գործիք […]

Բացահայտումներ դեղերի շուկայում. բուժհաստատություններ պետական միջոցներ են վատնել ու տուգանվել

Այսօր ՏՄՊՊՀ նիստում ամփոփվեցին դեղերի գծով պետական գնումների ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունները կատարվել են առողջապահության ոլորտում, եւ հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ չարաշահումներ : Մասնավորապես ուսումնասիրվել են պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների եվ դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ բուժհաստատություններ կան, որոնք դեղեր ձեռք […]

Բուդապեշտում հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանցու կողմից սպանված Գուրգեն Մարգարյանին

Բուդապեշտի կենտրոնում գտնվող Շանդոր Պետյոֆի հրապարակում գտնվող խաչքարի մոտ ակցիա է տեղի ունեցել` նվիրված 2004-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, հաղորդում է “Armenia Today”-ը: Միջոցառմանը, որը կազմակերպել է Հունգարիայի հայ համայնքը, մասնակցել է նաեւ Հայաստանի դեսպանատան խորհրդական Արթուր Մուշեղյանը: Ակցիայի մասնակիցները խստորեն դատապարտել են Մարգարյանի սպանությունը` նշելով, որ այն մինչ […]

Հարուցվել է քրեական գործ` նույն բնակարանը տարբեր անձանց վաճառելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` նույն կիսակառույց բնակարանը երեք տարբեր քաղաքացիների վաճառելու դեպքի առթիվ: “Սամոշ” ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի  հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել` հիշյալ ընկերության տնօրենի կողմից  խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին: Մասնավորապես` նախանական տվյալներով, հաստատապես իմանալով, որ ընկերության կողմից […]

Երկրապահի շարքերը դեռ “թամամ” են

Ըստ օրերս տարածված լուրերի, Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարից հետո թվով 50 երկրապահ դիմում են ներկայացրել` միությունից դուրս գալու համար, քանի որ նրանք համաձայն չեն ԵԿՄ ընդունած հայտարարության հետ, ըստ որի  ԵԿՄ-ն աջակցելու է հանրապետության նախագահին` իր ծրագրերում: “Նման բան չկա, ոչ մեկը դուրս չի եկել, հնարովի լուրեր են: Տվեք գոնե մեկի անուն, որ դիմում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված