Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://henaran.am/wp-content/uploads/իտալիա.jpg)
Իտալիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել: Իտալիայի գեոֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով` առաջին ցնցումները տեղի են ունեցել Վերոնայից ոչ հեռու` 10 կմ խորությամբ, տեղեկացնում է “ИТАР ТАСС”-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հյուսիսային Իտալիայի մի քանի քաղաքներում: Բնակիչներն էվակուացվել են: Առայժմ տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: