03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատանքային եւ կուսակցական` Սերժ Սարգսյանի օրը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արմավիրի մարզ: Մարզի Սարդարապատ համայնքում նախագահը կայցելի “ՀՕՄԳՐԻՆ Փարադայզ” ՍՊԸ-ի նորաբաց ջերմատուն, կծանոթանա ընկերության իրականացրած աշխատանքներին ու ծրագրերին:

Ընկերությունն ստեղծվել է 2011-ին: Ջերմոցային ընկերությունը շահագործելու համար նախատեսվել է շուրջ 900 հազար դրամ: Ընկերության շահագործումից հետո կաշխատեն 45 մարդ` 35-ը` մշտական, 10-ը` սեզոնային, որոնց միջին աշխատավարձը կկազմի 90 եւ 120 հազար, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում աշխատում է 50 մարդ:

Արմավիրում ՀՀ նախագահին կներկայացվի մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերանորոգման ծրագիրը:  Մյասնիկային հատվածի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: ՀՀ միջոցներով 2012-ին Արմավիրի մարզում իրակացվում է ոռոգման ենթակառուցվածքների  ծրագիր, երկարությունը 28,6 կմ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարեվերջ: Ծրագրի իրականացմամբ կբարելավվի ոռոգման ջրի մակարդակը, կկրճատվեն ջրակորուստները:

Նախագահը կայցելի նաեւ Մյասնիկյան համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, ինչպես նաեւ Արմավիրի թիվ 5 հիմնանորոգվող դպրոց: Արմավիր քաղաքի մարզային գրադարանում նախագահը կմասնակցի հայ գրատպության 500-ամյակի միջոցառմանը:

Այսօր ՀՀԿ քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Արմավիրի մարզ, Սերժ Սարգսյանը կայցելի Փարաքար, ծաղկեպսակ կդնի Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին, կդիտի Փարաքարի Արվեստի քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդեսը, ապա հանդիպումներ կունենա Փարաքար, Մերգավան, Մուսալեռ համայնքների ընտրողների հետ, կայցելի Էջմիածին, հանդիպում կունենա Էջմիածնի եւ մոտակա բնակավայրերի ընտրողների հետ Կոմիտասի անվան հրապարակում:

Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ հանդիպումներ Հայթաղ, Մեծամոր, Սարդարապատ, Լենուղի, Բաղրամյան համայնքների բնակչության հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ