24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր անձնագրերը նոր խնդիրներ. Հայացք

Նոր անձնագրերի անցնելու առաջիկա փոփոխությունները նոր մտահոգություններ են առաջացրել բանկային համակարգում: Գաղտնիք չէ, որ ֆինանսական այս կառույցները քաղաքացիների, ավելի կոնկրետ նրանց անձնագրերի հետ ամենաշատը գործ ունեցող կառույցներից են: Վարկառուներին ճանաչելու, նրանց վարկունակությունը գնահատելու համար բանկերն առաջին հերթին հիմնվում են նրանց եւ նրանց համավարկառուների անձնագրային տվյալների վրա:

“Հիմա, երբ անձնագրերը պետք է փոխարինվեն նոր սերիա ու համարներ ունեցող կենսաչափական քարտերով կամ նոր անձնագրերով, փաստորեն մեզ մոտ ինչ խնդիր ասես կարող է ծագել՝ սկսած անձի նույնականացման հարցերից: Համակարգչային ծրագրերն ու բազաներն ամբողջապես հիմնված են գործող անձնագրերի տվյալների վրա”,- “Հայացք”-ի հետ զրույցում նշեցին հայաստանյան բանկերից մեկի աշխատակիցները:

Ըստ նրանց՝ բանկերի առջեւ ծագած այդ հարցերին դեռ հստակ պատասխան չկա: Բանկերն իրենք էլ դեռ իրենց ներքին ընթացակարգային հարցերը չեն հստակեցրել՝ հասկանալու, թե ինչ են անելու, ինչպես են աշխատելու սպասվելիք խառնաշփոթի պայմաններում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ