Թիվ 37-ի թեկնածուն վաճառո՞ւմ է իր տեղը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ոիվ 37 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած անկուսակցական Սամվել Հարությունյանը որոշել է իր թեկնածությունը հանել: Թերթի տեղեկություններով` Հարությունյանն անգամ, ի գիտություն իր մրցակիցների հայտարարել է, թե ով իրեն մեծ գումար տրամադրի, իր թեկնածությունը հանելու է նրա օգտին:
Հարությունյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ նման բան լինել չի կարող. “Իմ կյանքում էդպիսի բան չի եղել ու չի լինելու: Ու ես կարծում եմ, որ էդպիսիներն իրավունք չունեն առաջադրվելու, ես զարմանում եմ, որ Դուք այդ հարցը ինձ տալիս եք”: Թերթը հիշեցնում է, որ բացի Սամվել Հարությունյանից, թիվ 37 ընտրատարածքում թեկնածուներ են ՀՀԿ-ից Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Թաթուլ ՀԱկոբյանը, Վարազդատ Վարդազարյանը: