01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

2012թ հունվար ամսին Երեւանի ո՞ր համայքներն են վատ աշխատել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են վարչական շրջանների՝ 2012 թ. հունվար ամսին կատարված գործառույթների գնահատման ու վերլուծության արդյունքները՝ ըստ ոլորտների: Գործառույթների իրականացման բոլոր ոլորտների ցուցանիշների համագումարի արդյունքում վարկանիշային առաջին 3 տեղերը, ըստ հերթականության, զբաղեցնում են Ավան, Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Գնահատման վարկանիշային աղյուսակում ցածր ցուցանիշներ են արձանագրել Նուբարաշեն, Կենտրոն, Շենգավիթ վարչական […]

Երեւանի 3 դպրոցներում կներդրվի գերմանական ծրագիր

  Փետրվարի 14-ին` ժամը 12:30-ին,  ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ -ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կստորագրեն համագործակցության հուշագիր, որի  շրջանակում Երեւանի երեք դպրոցներում կներդրվի “Գերմաներենի դիպլոմ” I եւ II աստիճանների  ծրագիրը: Henaran.am-հաղորդում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից

ՀՊՃՀ-ի Գյումրու եւ Կապանի մասնաճյուղերի տնօրենի նոր պաշտոնակատարները ռեկտորի քավոր-սանիկը չեն

Օրերս աշխատանքից ազատվելու դիմում են գրել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Շահբազյանն ու Կապանի մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանը: ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու տնօրենների 65 տարին լրացել է: “Նրանց հետ ունեինք կնքած 2 տարվա պայմանագիր, որը լրացավ անցյալ տարի նոյեմբերին: Ես ինքս նպատակահարմար չգտա, որ նրանք պաշտոնավարեն եւ […]

Ձյան մաքրման աշխատանքները ուղղվում են դեպի մայթեր եւ բակային տարածքներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, դրական է գնահատել վարչական շրջանների համապատասխան ծառայությունների կողմից կազմակերպված կենտրոնական փողոցների  ձնամաքրման աշխատանքները: ‘Չնայած շարունակվող տեղումներին, քաղաքապետարանի եւ համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը վերահսկելու եւ մայրաքաղաքի հիմնական ճանապարհներն անցանելի պահելու ուղղությամբ, սակայն անելիքներ դեռ կան հատկապես մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքների հետ […]

ՏԻՄ ընտրություններն իրենց որակով աննախադեպ էին. Հովհաննես Սահակյան

ՏԻՄ ընտրություններն իրենց որակով աննախադեպ էին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհնաննես Սահակյանը: Պատգամավորը,  մասնավորապես Հրազդանի քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով, որտեղ մրցակցությունը թեժ էր, հույս հայտնեց, որ գնահատականները կլինեն արդար: “Այս ընտրությունները, անկախ մեր կամքից, չափից շատ քաղաքականացվեցին”,-նկատեց Հովհաննես Սահակյանն ու հավելեց, որ չնայած խախտումների մասին հայտարարություններին,  պետք է արձանագրել, որ խախտումների […]

Երեւանում բարձր մակարդակով քննարկվել է Հայաստան+ՆԱՏՕ ձեւաչափը

Այսօր  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների […]

Հասարակությունն այսօր ուշադիր հետևում է նախընտրական ցուցակներին. քաղաքագետ

‘Պետդումայի ընտրությունները կարող են օրինակ ծառայել հայերի համար: Եթե նախագահը փորձի աջակցել միայն մեկ քաղաքական ուժի, մենք ռուսականի նման իրավիճակ կունենանք’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` նկատի ունենալով Ռուսաստանում շարունակվող հակակառավարական հանրահավաքները: Նրա կարծիքով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին թույլ տրված սխալները կանդրադառնան նախագահական ընթացքի վրա: ‘’Այժմ Ռուսաստանում տեղի են ունենում բարդ գործընթացներ, կառավարական […]

Աթենքը լուսավորվել է չդադարող հրդեհներից /վիդեո/

Հունաստանի մայրաքաղաքում այրվում են արդեն ավելի քան 40 խանութներ, բանկեր, սրճարաններ եւ այլ հաստատություններ: Ողջ քաղաքը լուսավորվում է հրդեհների կրակից, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը: Այրվում են Առեւտրային բանկի մասնաճյուղերը, Փոստային Խնայողական բանկի շենքը, որտեղ 2 խանութ եւ մի գրավատուն են գտնվում, հունական “Ալֆա-բանկի” մասնաճյուղը, ինչպես նաեւ “Piraeus” բանկի բանկոմատը, որտեղից անհայտ անձինք գողացել են բոլոր […]

Երեւան ՋԷԿ-ի տարածքում պայթյուններ կլինեն

Շինբարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝  այսօր, փետրվարի 13–ին, ժամը 15։00–ից 16։00–ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ջերմաէլեկտրակենտրոնի (‘ՋԷԿ’) տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ,  ինչի պատճառով, պայթյունի աղմուկից բացի, կառաջանա նաև  փոշու ամպ։ Պատճառած անհանգստության համար Ջերմաէլեկտրակենտրոնի ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը։ Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

Կենտրոնի թաղապետն ազատվեց աշխատանքից. որն է պատճառը

  Փետրվարի 13–ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը։ Henaran.am-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Henaran.am-ը փորձեց կապ հաստատել Գագիկ Գյանջումյանի հետ, պարզելու թե որն է եղել հրաժարականի պատճառը, սակայն նրա բջջայինը անջատված էր: Գյանջումյանի աշխատասենյակից էլ ասացին, որ Կենտրոնի արդեն նախկին թաղապետը տարածքում չէ` դուրս է եկել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի