12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ըստ ոստիկանության` Աշտարակում ՀԱԿ հավաքը անօրինական է

Այսօր ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

‘ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին Աշտարակ քաղաքում ՀԱԿ-ի կողմից կազմակերպված հավաքը անօրինական է եւ դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Այնուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել  աջակցել հավաքի անցկացմանը: Աջակցությունը տեւելու  է այնքան ժամանակ, քանի դեռ հավաքն ունի խաղաղ բնույթ եւ դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը եւ այլոց սահմանադրական իրավունքները:

Միաժամանակ հայտարարում ենք, որ նախընտրական քարոզչության ժամանակ  եւս հավաքների ազատությունն իրականացնելու եւ պաշտպանելու պայմաններն ու կարգը կարգավորվում է ‘Հավաքների ազատության մասին’ ՀՀ օրենքով:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ