24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին

Ռուսաստանն է պատասխանատու այն բանի համար, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դեռեւս իշխանության գլխին է, եւ Սիրիայում չեն դադարում իշխող վարչակազմի եւ ընդդիմության միջեւ բախումները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, տեղեկացնում է “РИА Новости”-ն: ԱՄՆ պետդեպարտամենտը Ռուսաստանին մեղադրում է նաեւ այն բանում, որ ՌԴ-ն բավականին լավ չի ուսումնասիրել “Hermitage Capital” հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հանգամանքները:

Իրավիճակը Սիրիայում չի փոխվում, չնայած միջազգային հանրության ջանքերին: Չնայած ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի միջնորդությամբ համաձայնություն էր կնքվել, որ կողմերը պետք է հաշտություն կնքեն մինչեւ ապրիլի 12-ը, սակայն նման արդյունքի հասնելու հնարավորությունները գնալով մարում են:

ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում նշել է նաեւ, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սպառնալիք կա եւ խոստացել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հաջորդ հանդիպմանը նրան մղել գոնե համատեղ քայլեր ձեռնարկելուն` Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Այսօր Վաշինգտոնում կմեկնարկի Մեծ ութնյակի արտգործնախարարների երկօրյա գագաթաժողովը: Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ պատրաստվում է այդ հանդիպմանը քննարկել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու հավանականությունը, որպեսզի վերջիններս իրականացնեն Քոֆի Անանի ծրագիրը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ